News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

«Ազատամարտիկների դաշինքը» այսօր՝ մայիսի 27-ին, մասնակցելու է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի կազմակերպած բողոքի ակցիային: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:

«Ճիշտ է` պաշտոնապես չենք հայտարարել, բայց մենք նույնպես այսօր կմասնակցենք բողոքի ակցիային, քանի որ աշխատանք չունեցող եւ աղքատ ժողովրդի համար սա արտագաղթի եւս մեկ առիթ կտա»,-ասաց նա:

Ազատամարտիկի խոսքով՝ այս եւ երկրում մնացած խնդիրների լուծման համար մեկ ուղի կա՝ իշխանափոխություն:

«Մեր քաղաքացիները պետք է գլուխ չխոնարհեն եւ ենթարկվեն իշխանությունների քմահաճույքին: Նման նախաձեռնություններով կարելի է ձեւավորել կուռ ընդդիմություն, որը կպայքարի այս իշխանությունների դեմ»,-ասաց նա:

Ռազմիկ Պետրոսյանի կարծիքով՝ այս թանկացումն անհիմն է, քանի որ Հայաստանը էլեկտրաէներգիա արտահանող երկիր է, եւ կարող է իր բնակչության համար ապահովել ցածր արժեքով էլեկտրաէներգիա:

Նշենք, որ այսօր էլեկտրաէներգիայի թանկացման ակցիային մասնակցելու են նաեւ «Նաիրիտի» աշխատակիցները:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը մոտ 16 դրամով բարձրացնելու համար։ Հոսանքի թանկացմանը կհաջորդի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, որը մեծ հարված կլինի ցանկացած ՀՀ քաղաքացու գրպանին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,39 դոլար
Հինգշաբթի նավթի գինն իջնում է...
Ամենաշատ