News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքից հանված 25 շարժական գազալցակայանները պատկանում էին «ոչ թուլիկ» մարդկանց: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախարարությունը կկարողանա ստուգումներ անցնել Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի ընտանիքներին պատկանող գազալցակայաններում:

«Ես չգիտեմ, թե որ գազալցակայանը ում է պատկանում, բայց այն շարժական գազալցակայանները, որոնք մենք քաղաքից հանեցինք, դրանց հետևում էլ թուլիկ մարդիկ չէին կանգնած, գործող օրենքը բոլորիս համար է»,- ասաց նախարարը:

Արմեն Երիցյանի խոսքով՝ արդեն երկուշաբթի ստուգումներ են անցկացվելու հանրապետությունում գործող գազալցակայաններում:

«Իհարկե, մինչեւ այս էլ ստուգումներ եղել են, խախտումներն արձանագրվել են, տարբեր մարդիկ տուգանքների են ենթարկվել: Կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք ստուգումները, եւ մարդիկ պետք է հասկանան, որ ավելի լավ է մի քիչ գումար ծախսել, որպեսզի նման դեպքեր չլինեն»,- նշեց նախարարը՝ անդրադառնալով մայիսի 26-ին նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից:

Նշենք, որ վերջին շրջանում գազալցակայաններում պայթյուններն ավելի հաճախակի են դարձել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն շարունակում է էժանանալ. Էժանացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 21-ին, կազմել է…
Մաշտոցի անվան համալսարանում կազմակերպվեց Աշխատանքի շուկա 2024-ը
Միջոցառումը հիանալի հնարավորություն է հավակնոտ ծրագրերի ներկայացմամբ մասնագիտական պրակտիկա կազմակերպելու համար...
ՊԵԿ-ը հունվար-ապրիլին բացահայտել է 65.7 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. բյուջե է վերականգնվել  մոտ 18.6 մլրդ դրամ
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, վերլուծական գործիքների և կարողությունների շարունակական զարգացման արդյունքում...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ