Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է մայիսի 19-ին ընդունած օրենքները, որոնցով Կառավարությանը թույլ է տրվում մասնավոր վարկատուներին չվճարել արտաքին պարտքերը։
Այս մասին ասված է Գերագույն ռադայի տարածած հայտարարության մեջ։
Նոր օրենքի համաձայն՝ Կառավարությունը իրավունք է ստացել որոշ կամ բոլոր առկա պարտքերի մարումները ժամանակավոր կասեցնելու որոշում կայացնել, գրում է «Ուկրաինսկայա Պրավդա»-ն։
«Նոր օրենքը թույլ կտա փոփոխել պետական պարտքը պետության կողմից երաշխավորվող պարտքով փոխարինելու պայմանները եւ կանխել պարտքերի չկատարման դեպքում դրա բացասական հետեւանքները»,-ասված է օրենքին կից պարզաբանման մեջ։