News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Միացյալ Թագավորությունում 1 կՎտ.ժ. էլեկտրաէներգիան 2014թ. արժեր է 20.1 եվրոսենթ, Հայաստանում՝ 7.6 եվրոսենթ։ Շա՞տ կզարմանաք, եթե ասենք, որ իրականում Միացյալ Թագավորությունում էլեկտրաէներգիան բնակչի համար շուրջ 5 անգամ ավելի մատչելի է, քան Հայաստանում։ Զարմանալու կարիք չի լինի, եթե հաշվի առնեք, որ Հայաստանում միջին աշխատավարձը եվրոյով (հարկերը հանած) 2014թ. կազմել է 229 եվրո, ՄԹ-ում՝ 2993 եվրո։

Ըստ այդմ, 100 կՎտ.ժ էներգիայի ծախսը Հայաստանում կազմում է միջին աշխատավարձի 3.3 տոկոսը, Միացյալ Թագավորությունում՝ ընդամենը 0.7 տոկոսը։ Այսինքն, էլեկտրաէներգիայի վրա ծախսված գումարը անգլիացու աշխատավարձի մեջ չնչին տոկոս է կազմում եւ բեռ չի ներկայացնում։

Թանկ ու էժանը գնահատելու համար բավարար չէ համեմատել միայն ֆիքսված սակագները։ Խնդիրն այն է՝ այդ սակագինը մատչելի՞ է բնակչի համար, թե՞ ոչ։ Իսկ համեմատության դեպքում ստացվում է, որ Հայաստանը էլեկտրաէներգիայի մատչելիության առումով եվրոպական եւ տարածաշրջանային երկրների շարքում զբաղեցնում է նախավերջին տեղը։

Այնպես որ, երբ ՀԷՑ-ը ցանկանում է թանկացնել սակագինը ու որպես օրինակ բերում է եվրոպական երկրների սակագները, պետք է նկատի ունենա, որ կա՛մ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը պետք է իջնի, կա՛մ աշխատավարձերը էապես բարձրանան։ Դրանից հետո նոր միայն կարելի կլինի համեմատվել եվրոպացիների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո բյուջետային վարկ կտա Հայաստանին. Նախապայմաններ կան
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում...
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ