News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆինանսական միջոցները կուտակվելու են նվիրատվություններից։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, կուսակցության հիմնադիր համագումարից ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Միավորման կառավարման խորհրդի անդամները ժամանակին հանդես են եկել համատեղ հոդվածով, որը վերաբերվում է քաղաքական գործունեության ֆինանսավորմանը, ստեղծել են «Վերադարձի հիմնադրամ»-ը, որի միջոցները գոյանում են նվիրատվություններից»,- ասաց Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ եթե անհրաժեշտ է հազար դրամ, ապա նախընտրելի է, որ հազար մարդ տա մեկ դրամ, քան մեկը տա ամբողջ գումարը։

Նշենք, որ համագումարի սկզբին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը հիմնադրում է կուսակցություն, որը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ