Մասնագետները հետաքրքիր հավելված են ստեղծել բջջային սարքերի համար, որի օգնությամբ կարելի է որոնել կորած երեխաներին, գրում է Planet-Today-ը:
Կորած եւ տուժած երեխաների օգնության ազգային կենտրոնը ներկայումս բանակցություններ է վարում «Յանդեքս» ընկերության հետ պայմանագիր կնքելու շուրջ, որի համաձայն հաճախորդներին հաղորդագրություններ կգան: «Յանդեքսը» կորած երեխաներին կփնտրի հետեւյալ կերպ. Համակարգն այն օգտատիրոջ սմարթֆոնի էկրանին, որն այդ պահին գտնվում է երեխայի կորելու ենթադրյալ վայրում, հատուկ push-ծանուցում կուղարկի:
«Եթե տվյալ նորարարությունը սկսի գործել մոտ ժամանակներս, մեզ կհաջողվի մի քանի անգամ կրճատել երեխայի որոնման ժամանակը, քանի որ Մոսկվայում երեխաները շատ հաճախ են կորում կամ առեւանգվում: Եթե օգտատերերը տեսնեն երեխայի լուսանկարը, իսկ հետո նկատեն նրան մանկապիղծի ձեռքը բռնած քայլելիս, ապա մենք կկարողանանք կանխել հանցագործությունը»,-վստահ է «Մոնիտորինգի կենտրոնի» տնօրեն Աննա Լեւչենկոն: