News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանը կկառուցի Հայաստանի հետ սահմանին գտնվող 60 կմ երկարությամբ երկաթուղին։ Այս մասին իրանական ՖԱՐՍ գործակալությանը հայտարարել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը։

Անդրադառնալով հայ-իրանական երկկողմ նախագծերին՝ դեսպանը նշել է, որ շարունակվում է  Վրաստանի սահմանից Մեղրի ձգվող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը, որի շնորհիվ Հայաստանը կարող է Պարսից ծոցի շրջանը կապել Սեւ ծովին։

Հարցին, թե ինչն է խանգարում Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությանը, Թումանյանը նշել է. «Պետք է կառուցել մի քանի հարյուր կմ ձգվող երկաթգիծ, իսկ դրա համար միլիարդավոր դոլարների ներդրումներ են անհրաժեշտ։ Երբ որ լուծվի ֆինանսավորման հարցը, այն ժամանակ էլ կկառուցվի երկաթուղին։ Միաժամանակ ակնհայտ է, որ Իրանը պատժամիջոցների տակ է գտնվում, եւ ներկայումս Իրանի համար բարդ է սկսել երկաթուղու շինարարությունը»։

Անդրադառնալով Իրան-ԵՏՄ համագործակցության հեռանկարներին եւ ընդգծելով այդտեղ Հայաստանի դերը՝ դեսպան Թումանյանը ասաց. «Երեւանը ցանկանում է կապել Իրանն ու ԵՏՄ-ն, որի անդամները նույնպես շահագրգռված են Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցելու հարցում»։

Իրանում Հայաստանւի դեսպանը նաեւ անդրադարձել է Մեղրիի ՀԷԿ-ի եւ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության հարցին։ Նրա խոսքով երկու երկրների կառավարությունները բանակցում են էլեկտրահաղորդման գծի գործարկման  եւ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության հարցերով։ Դիվանագետը նշել է, որ  էլեկտրահաղորդման գծի գործարկումից հետո Հայաստանը կմեծացնի Իրանից ներկրվող գազի քանակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ