News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եթե իշխանությունները մինչեւ հունիսի 22-ը չկասեցնեն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, «Ոչ թալանին» նախաձեռնությունը բողոքի ակցիան կշարունակի Բաղրամյան 26-ի դիմաց:

Նախաձեռնության տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Հունիսի 19-ից «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը, հաշվի առնելուվ ժողովրդի պահանջը, նստացույց սկսեց Ազատության հրապարակում` պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին ապօրինի որոշումը։

Մենք իշխանություններին ժամանակ տվեցինք մինչեւ հունիսի 22-ը, ժամը 19։00-ն։ Եթե մինչ այդ նրանց կողմից պաշտոնապես չհայտարարվեց կասեցման մասին լուրը, բոլորս այդ օրը ժամը 19։00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում եւ շարժվում դեպի Բաղրամյան 26»:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ