News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը մտահոգված է քաղաքացիական խմբերի նախաձեռնությամբ կազմակերպված հանրահավաքի վերջին զարգացումների առնչությամբ՝ ՀՀ կառավարության Հայաստանում էլեկտրաէներգիայի գնի բարձրացման որոշման հետ կապված: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնել են ԵԱՀԿ երեւանյան բյուրոյից:

«Խաղաղ հավաքների ազատության իրավունքը կենսական է ցանկացած ժողովրդավարական հասարակությունում՝ թույլ տալու քաղաքացիներին առանց խոչընդոտների արտահայտել իրենց տեսակետները հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ: Կարեւոր է ապահովել հավասարակշռությունը՝ հասարակական կարգի պահպանման ու հավաքների իրավունքի պատշաճ իրականացումը երաշխավորելու անհրաժեշտության միջեւ: Գրասենյակը ափսոսանք է հայտնում, որ այսօրվա միջոցառումների հետեւանքով քաղաքացիներ են տուժել, շատերը ձերբակալվել եւ վիրավորվել են, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ»,- նշել են ԵԱՀԿ բյուրոյից:

Նրանք նաեւ կոչ են արել զուսպ վերաբերմունքի՝ ինչպես ոստիկանության, այնպես էլ հանրահավաքի մասնակիցների կողմից՝ ապահովելու կայունություն ու բոլոր քաղաքացիական իրավունքների հարգանք. «Գրասենյակն արդեն իսկ բարձրացրել է այս հարցը համապատասխան պետական մարմինների հետ եւ շարունակելու է հետեւել իրավիճակին»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ