News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 22–ի սցենարը կարծես թե կրկնվում է։ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղարկելու պահանջով Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան 26 շարժվող հազարավոր քաղաքացիներ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում կանգ առան` ընդհուպ մոտենալով վահաններով ու մահակներով զինված ոստիկանական շղթային։ Ի դեպ, Դեմիրճյան փողոցում եւ Բաղրամյան պողոտայում այսօր էլ նախորդ օրվա նման մեծ թվով ոստիկանական տեխնիկա է կանգնած` ջրցան մեքենաներ, զրահամեքենաներ։ (ֆոտոռեպորտաժ)

Տեսնելով մոտեցող ցուցարարներին` ոստիկանները սկսեցին մահակներով հարվածել վահաններին` նախազգուշացնելով, որ չմոտենան, ինչին ի պատասխան ցուցարարները սկսեցին աղմկել ու գոռալ` «ամոթ, ամոթ»։

Ցուցարարները հայտարարեցին, որ ոչ մի կոնտակտ չեն ունենալու ոստիկանության հետ:

Մինչեւ այդ մի քանի ցուցարար բանակցում էր Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, սակայն ցուցարների շարքից մոտեցան, եւ խնդրեցին չբանակցել ցուցարարների անունից ոստիկանների հետ:

Օսիպյանը լրագրողներին ասաց, որ եթե օրենքը խախտվի, այսօր էլ ոստիկանությունը գործի կդնի անհրաժեշտ միջոցները` ցուցարարներին ցրելու համար. «Եթե լրագրողների նկատմամբ ոչ համաչափ գործողություն է եղել, ներողություն եմ խնդրում: Ոստիկանության պետի կողմից հրահանգ կա, բոլոր գործերով քննություն սկսել»,– ասաց Օսիպյանը` նշելով, որ իր տեղեկությունով բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։

Բաղրամյան պողոտայում իրավիճակը թեժանում է:

 

 

 
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Ամենաշատ