News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը շնորհավորել է պարոն Զաորալեկին ՀՀ-ում Չեխիայի դեսպանության բացման առթիվ եւ հույս հայտնել, որ այն իր գործունեությամբ կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Չեխիայի միջեւ քաղաքական հարաբերությունների մակարդակը եւ կարեւորել տնտեսության տարբեր ճյուղերում փոխգործակցության սերտացումն ու խորացումը: Կառավարության ղեկավարը կարեւորել է նման փոխայցելությունների իրականացումը եւ համոզմունք հայտնել, որ դրանք նոր թափ կհաղորդեն երկկողմ կապերի ընդլայնմանը:

Միաժամանակ, զրուցակիցներն արդյունավետ են գնահատել ՀՀ վարչապետի՝ հունիսի սկզբներին Չեխիա կատարած պաշտոնական այցը, որի շրջանակում ձեռք են բերվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք պայմանավորվածություններ:

Խոսելով տնտեսական համագործակցության զարգացման մասին՝ կողմերը համոզմունք են հայտնել, որ առկա է համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման մեծ ներուժ: Դրա իրացման գործում վարչապետ Աբրահամյանը եւ Լյուբոմիր Զաորալեկը կարեւորել են հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի եւ առեւտրաարդյունաբերական պալատի ակտիվ գործունեությունը: Չեխիայի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ մի խումբ չեխ գործարարներ հետաքրքրված են Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացմամբ, այդ թվում էներգետիկայի, շինարարության, սննդի արդյունաբերության եւ այլ ոլորտներում:   

 Լյուբոմիր Զաորալեկն, անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին, նշել է, որ Չեխիան պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել դրանց հետագա զարգացմանն ու խորացմանը: 

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին: Չեխիայի ԱԳ նախարարը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, բացառապես բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո բյուջետային վարկ կտա Հայաստանին. Նախապայմաններ կան
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում...
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ