News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման պայքարի շարունակությունը տեսնում է Ազատության հրապարակում։

Ոստիկանապետը քիչ առաջ այցելել է Ազատության հրապարակ, շրջել, պատասխանել լրագրողների եւ Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ տեղափոխված մի խումբ ցուցարարների հետ։ Նշենք, որ Ազատության հրապարակում մեծ լուսարձակով լույս են միացրել։

«Ազատության հրապարակում է լույսը, իսկ Բաղրամյանում մնացել է միայն պայքարի շունչը։ Ես գլխովս եմ պատասխանատու Ազատության հրապարակում գտնվող յուրաքանչյուրի համար։  Բաղրամյանում անառողջ մթնոլորտ է, որովհետեւ սոցիալական պահանջով պայքարի մեջ սողոսկել է քաղաքական պահանջ, այնտեղ քաղաքական կուսակցությունները փորձում են իրենց ճիշտը թելադրել, իսկ ճշտով շարժվում են միայն գողականները»,- ասել է Գասպարյանը՝ նշելով, թե բոլորն էլ գիտեն, թե ում նկատի ունի։

Նա նաեւ խոստացել է, որ այսօր ոստիկանները որեւէ գործողություն չեն իրականացնի Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարների դեմ, իր խոսքով, «կսպասեն՝ մինչեւ խմորումները տեղի ունենան, որովհետեւ տեսնում է, որ անհաշտություն կա պայքարողների միջեւ»։ «Ոստիկանությունն այսօր եւս հանդուրժողականություն է դրսեւորում, սակայն դա երկար տեւել չի կարող։ Հասարակական կարգը պետք է վերականգնել»,- նկատել է Գասպարյանը։

Նա նաեւ հայտարարել է, թե ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման պայքարը բոլորի, այդ թվում եւ իր սրտով է, որովհետեւ թանկացումը դիպչում էր բոլորի գրպանին։ «Ինչ-որ տեղ դա մեզ ավելի շատ էր պետք։ Դուք ձեր արդար գործով, սոցիալական խնդրով շատ բարի ու լավ գործ արեցիք»,- ասել է Գասպարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ