Ավարտվել է Ռուսաստանի պետդումայի նախկին պատգամավոր Միխայիլ Գլուշչենկոյի նկատմամբ հարուցված քրեական գործի հետաքննությունը, ով մեղադրվում է պատգամավոր Գալինա Ստարավոյտովայի սպանության մեջ: Այս մասին հունիսի 29-ին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով մեղադրյալի փաստաբան Ալեքսանդր Աֆանասեւին:
«Ստարավոյտովայի սպանության գործի նյութերից առանձին մաս է առանձնացվել Միխայիլ Պլուշչենկոյի նկատմամբ, որի համար հիմք է հանդիսացել քննության հետ համագործակցելու նրա ցանկությունը»,-ասել է պաշտպանը:
«Կոմերսանտի» փոխանցմամբ, Գլուշչենկոն ցուցմունք է տվել, որ սպանության պատվիրատուն պետերբուգցի գործարար Վլադիմիր Բարսուկովն է եղել:
Ստարավոյտովան սպանվել է 1998 թվականի նոյեմբերի 21-ի գիշերը, Սանկտ Պետերբուրգի իր տան մոտ: