News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

The Epoch Times պարբերականը գրել է ամերիկյան Քլարքսոնի համալսարանի գիտնականների խմբի արտասովոր հետազոտության առաջին արդյունքների մասին, որն անցկացվում է 2015 թվականի մարտից:

Գիտնականների տվյալներից դատելով՝ մարդիկ կարող են ուրվականներ տեսնել շենքերի ներսում օդի վատ որակի պատճառով, որոնք «ուրվականների ապաստանն են»: Հետազոտության հեղինակ Շեյն Ռոջերսի խոսքով, որոշ սնկերի թունավոր գոլորշիացումը կարող է հալյուցինացիա առաջացնել, ինչով էլ բացատրվում են նման տեսիլքները:

Ըստ Informing-ի, փորձագետը պարզաբանում է, որ ուրվականներ տեսնելու մասին բազմաթիվ հաղորդագրություններ կապված են հին տներում գտնվելու հանգամանքի հետ, եւ դրանում արտասովոր ոչինչ չկա:

Միաժամանակ, այս հարցում վերջնական տեսակետ դեռեւս չկա, եւ հետազոտությունն անցկացվելու է եւս մի քանի ամիս: Գիտնականները նշում են, որ տեսիլքների հետ կապված բազմաթիվ հարցեր դեռեւս պարզաբանման կարիք ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ