News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, այսօր հյուրընկալվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի նստավայրում: Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին եւ ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին:

Հանրապետության Նախագահը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային, որում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եւ լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ եւ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ:

Մենք բարձր ենք գնահատում ընդհանուր արժեքների եւ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-ամերիկյան բարեկամությունը։ Մեծապես կարեւորում ենք Միացյալ Նահանգների դերակատարությունը Հարավային Կովկասի անվտանգության եւ կայունության ապահովման, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների խրախուսման հարցում։ Հայ-ամերիկյան գործընկերային սերտ եւ բազմաբնույթ կապերը շարունակում են գործնական ուղի հարթել Հայաստանի տնտեսական զարգացման, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, քաղաքացիական հասարակության կայացման համար:

Ընթացիկ տարին մեր երկրների համար նշանավորվեց մի շարք կարեւոր իրադարձություններով, մասնավորապես՝ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ վիզային ռեժիմի էական բարեփոխմամբ, Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, Հայաստանի տնտեսության մեջ անկախությունից ի վեր ԱՄՆ-ի ամենախոշոր ներդրմամբ: Համոզված եմ, որ նման ձեռքբերումներն ի զորու են խթանել եւ զգալիորեն առաջ մղել մեր համագործակցությունը: Մենք կշարունակենք առավելագույն ջանքեր գործադրել՝ նպաստելու մեր երկկողմ հարաբերություններում առկա պատկառելի ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանը:

Մեծապես արժեւորում ենք Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարեւոր դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում եւ ակնկալում, որ ԱՄՆ-ը կշարունակի իր գործուն միջնորդական առաքելությունն ու կառուցողական ներգրավվածությունը՝ հանուն տարածաշրջանի կայուն եւ հարատեւ խաղաղության:

Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միասին մենք ձգտում ենք նպաստել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը. Վերմա
Ջերմ և արդյունավետ հանդիպում ունեցա համախոհ գործընկեր դիվանագետների…
ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են 100,000,000 դոլարով ավելացնել Հայաստանի ֆինանսավորումը
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը (դեմոկրատ) և Ներկայացուցիչների պալատի անդամ Նիքոլ…  
ԱՄՆ պատրաստակամ է ամրապնդելու համագործակցությունը ՀՀ հետ. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ Փաշինյանին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային....
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր...
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերմային
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր, ինչպես նաև...
Մենք ցանկանում ենք ամրապնդել տնտեսական կապերը ՀՀ հետ առևտրի ու ներդրումների միջոցով․ Սառա Մորգենթաու
Հայաստանի հետ հարաբերություններում մենք ձգտում ենք նոր տնտեսական…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ