Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն, ով հազվադեպ է հայտնվում հանրության առջեւ, շաբաթ օրը այցելել է տեղական պանրագործներին, հայտնում է Reutersը։
Ըստ գործակալության տեղեկությունների՝ սա Կաստրոյի առաջին հրապարակային այցն էր վերջին 3 ամիսների ընթացքում։ Մամուլի հրապարակած լուսանկարներում 88-ամյա հեղափոխականը նստած է հետազոտական ինստիտուտի լսարանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այս տարվա սկզբին Կաստրոն 14-ամսյա ընդմիջումից հետո առաջին անգամ հանրությանը հայտնվել էր Վենեսուելայի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։