News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանում ընթացող բողոքի ակցիաները տարբերվում են նրանով, որ առաջ չեն քաշվում քաղաքական պայմաններ եւ երկրի արտաքին քաղաքական կուրսը փոխելու պահանջներ: Այս մասին ասվում է Ագնիա Գրիգասի հոդվածում, որը հրապարակվել է «The Hill»-ի բլոգում:

Նրա խոսքով, թեեւ բողոքի ակցիաները չեն անդրադառնում հայ-ռուսական հարաբերություններին, սակայն դրանք Հայաստանում արթնացող քաղաքացիական հասարակության վկայություն են: Հեղինակի կարծիքով, Մոսկվան, բնականաբար, ուշադիր հետեւում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը, սակայն ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանը մնում է շատ խոցելի եւ ոչ կառավարությունը, ոչ քաղաքացիական հասարակությունը դժվար թե մոտ ապագայում հեռանան Մոսկվայից:

Երեւանյան ցույցերը, նրա խոսքով, կապված են Հայաստանի վատ տնտեսական վիճակի հետ, որտեղ գերիշխող դեր ունի տնտեսական անկման մեջ գտնվողն Ռուսաստանը: Հեղինակը հիշեցնում է, որ ՌԴ-ն Հայաստանում գլխավոր ներդրողն է այնպիսի ընկերությունների օգնությամբ, որոնցից են «Գազպրոմ Արմենիան», «Հարավկովկասյան երկաթուղին», «ՎիվաՍել ՄՏՍ»-ը, «Բիլայնը», ռուսական ապահովագրական ընկերություններ ու բանկեր:

«Բացի այդ, Ռուսաստանը նաեւ հաջողությամբ օգտագործել է Հայաստանի տնտեսական ու էներգետիկ խոցելիությունը՝ սեփական շահի համար»,-գրում է հեղինակը:

Ուկրաինայի նման, Հայաստանն էլ իր վրա զգացել է Մոսկվայի ճնշումը, երբ ավելի սերտ հարաբերություններ էր ուզում հաստատել ԵՄ-ի հետ: «Եթե ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն շահագրգռված են մարտահրավեր նետել ռուսական ազդեցությանը եւ ազատել հայերին քաղաքական հարկադրանքի խորամանկություններից, ապա ՀՀ էներգետիկ ոլորտում ներդրումները կարող են լավագույն միջոցը լինել սկզբի համար»,-նշում է Գրիգասը՝ հիշեցնելով ամերիկյան ContourGlobal-ի հետ գործարքի մասին, որը ձեռք է վերել Որոտանի կասկադը:

Երեւանյան ցույցերը հարց բարձրացրին, թե արդյոք իրավիճակի սրմանը կարող են հետեւել այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք եղան Ուկրաինայում, եւ այդ դեպքում՝ ինչպիսին կլինի Մոսկվայի դերը: Ինքը՝ վերլուծաբանը, կարծում է, որ հայերին ռւոսական անձնագրեր բաժաներլն ու Գյումրիի ռուսական ռազմակայանը կարող են ՀՀ ներքին գործերին միջամտելու գործոնները լինել:

Հեղինակը կարծում է, որ ցանկացած դեպքում, Մոսկվան թույլ չի տա Երեւանին հանգիստ հեռանալ իր ազդեցության գոտուց: Իսկ հայերն էլ Արեւմուտքի հետ իրենց հարաբերություններում միշտ զգուշավորություն են պահպանելու, թեկուզ այն պատճառռով, որ դա կարող է հանդիպել Մոսկվայի հակադրությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից. Զախարովա
Ռազմական արտադրանքի մատակարարումները արտասահմանյան երկրներ իրականացվում են՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության կարիքները...
Եթե Պուտինն էլ լկտիի նման իրեն պահի, ինչպես Լուկաշենկոն, Ռուսաստան էլ չենք գնա. Հովիկ Աղազարյան
Հանգիստ կարելի է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ վատ է պահում, որ մեր թշնամի պետությանն այսքան զենք է վաճառել: Բայց ես դա չեմ համարում փաստարկ...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
Նարիշկինը հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին խոսելն առայժմ վաղ է
Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին վաղ է խոսել...
ՌԴ փոխվարչապետը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորությունը ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ երկաթուղու վերականգնման համար
Օվերչուկը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորության մասին...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ