News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պարենի եւ գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության (FAO) պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պարենամթերքի համաշխարհային գները նվազել են 20.7 տոկոսով:

Բայց ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, նույն ամսին Հայաստանում պարենային ապրանքները 4.7 տոկոսով թանկացել են անցած տարվա մայիսի համեմատ: Ստացվում է, որ աշխարհում պարենամթերքը էժանանում է, իսկ Հայաստանում թանկանում: Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ նշված ժամանակահատվածում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 14 տոկոսով, ապա կստացվի, որ ՀՀ-ում պարենամթերքը 1 տարվա ընթացքում հարաբերականորեն թանկացել է ավելի քան 10 տոկոսով: Այսինքն՝ աշխարհում պարենամթերքի 20.7 տոկոս էժանացումը պետք է հանգեցներ ՀՀ-ում 6 տոկոս էժանացման, այնինչ արձանագրվել է ավելի քան 4 տոկոս թանկացում:

Նման իրավիճակի գլխավոր պատճառն այն է, որ սպառման հիմնական ապրանքների, այդ թվում պարենամթերքի ներմուծման ոլորտը Հայաստանում խիստ մոնոպոլիզացված է, եւ ուստի՝ շուկայի տրամաբանությունը չի գործում: Նշենք, որ Հայաստանում օգտագործվող պարենամթերքի մեծ մասը ներկրվում է կամ արտադրվում է ներկրվող հումքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ