News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանում հուլիսի 6-ին տեղի է ունեցել համաժողով՝ «Տարեկան պետական բյուջեի կատարողականի եզրակացության բարելավում» թեմայով, որին մասնակցել են ՀՀ Վերահսկիչ պալատի ղեկավար անձնակազմը՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության եւ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները:

Քննարկմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: «ՀՀ Վերահսկիչ պալատում արդեն մի քանի տարի է՝ բարեփոխումներ են իրականացվում, առ այսօր կատարվել է հսկա աշխատանք: Պատահական չէ, որ մի շարք հեղինակավոր միջազգային կառույցներ, ուսումնասիրելով ՀՀ պետական բարձրագույն իշխանության մարմինների աշխատանքը, ՀՀ Վերահսկիչ պալատի գործունեությանը տվել են ամենաբարձր գնահատականները: Սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչ իդեալական է, եւ խնդիրներ չկան: Վերահսկիչ պալատը պետք է դառնա կանխարգելիչ օղակ, եւ աշխատելով օպերատիվ վերահսկողության ռեժիմով՝ պետք է առավելագույնս արդյունավետ իրականացնի իր գործունեությունը: Այսօր գրեթե բոլոր երկրներում պետական բյուջեն 100 տոկոսով ենթարկվում է աուդիտի, եւ բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը չպետք է լինի առանց աուդիտի եզրակացության: Այդ նպատակով էլ ներկայումս ուսումնասիրում ենք մի շարք երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների մոդելները:

Այսօր ՀՀ Վերահսկիչ պալատն ունի ֆինանսական աուդիտ իրականացնելու INTOSAI սկզբունքներին համապատասխան ժամանակակից գործիքակազմ»,- նշեց պարոն Զաքարյանը:

ՎՊ եվրոպացի գործընկերները շնորհակալություն հայտնեցին տվյալ աշխատանքային քննարկմանը մասնակցելու հրավերքի համար եւ նշեցին, որ պատրաստ են շարունակել համագործակցությունը ՀՀ Վերահսկիչ պալատի հետ:

Համաժողովի արդյունքում բանախոսներն ու քննարկման մասնակիցները հաստատեցին մի շարք կարեւոր դրույթներ.

• Պետական բյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը պետք է հիմնված լինի բացառապես ֆինանսական եւ համապատասխանության վերահսկողության հիման վրա:

• Ներկայումս աուդիտի անցման հետ կապված առկա են մի քանի թյուրըմբռնումներ. առաջինը վերաբերում է ստուգում վերահսկողության ձեւին: Այն խոսակցությունները, որ աուդիտի անցման դեպքում ստուգում այլեւս չի արվելու՝ թյուրիմացություն է: Ստուգում ձեւի կիրառումն աուդիտի մեթոդով վերահսկողության հիմնական գործիքներից է: Երկրորդ՝ առկա է աուդիտի անցնելու հրամայական, եւ որ այն սարերի հետեւում չէ, այլ մոտ ապագայի գործ է:

• Շատ անելիքներ կան նաեւ օրենսդրական բարեփոխումների հետ կապված: Հատկապես, պետք է ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել ԻՆՏՈՍԱԻ ստանդարտներով պայմանավորված պահանջներին:

Ամփոփելով քննարկումը` բանախոսները փաստեցին, որ աուդիտի մեթոդով վերահսկողության անցման ներկայացված ծրագիրը իրատեսական է, եւ ՀՀ ՎՊ-ն այն հաջողությամբ կարող է իրականացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ