News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման  դեմ նստացույցի մասնակից չորս 19-ամյա երիտասարդներ միացել են «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, ակտիվիստ Դավիթ Սանասարյանի հացադուլին: Այդ երիտասարդներն են՝ Ռոման Գալստյանը, Սերոժ Խաչատրյանը, Աշոտ Շահնազարյանը եւ Գոռ Կարապետյանը:

Երիտասարդները NEWS.am-ի հետը զրույցում նշեցին, որ իրենց հացադուլն անժամկետ է եւ այն կշարունակեն այնքան ժամանակ, մինչեւ Ազատության հրապարակում  մարդիկ հավաքվեն եւ հնարավոր լինի հասնել իրենց վերջնական նպատակին՝ էլեկտրաէներգիայի նոր սակագնի մասին որոշման չեղարկմանը:

«Հացադուլի միջոցով կոչ ենք անում  ժողովրդին միանալ մեր պայքարն: Մենք պետք է համախմբվենք, էն մարդիկ ովքեր որ վախ չունեն, չեն մտածում, որ իրենց կտանեն բաժին եւ այլն  խնդրում եմ բոլորին նաեւ պահանջում, որ միանան մեր պայքարին: Եթե աշխատանքի են, գոնե աշխատանքից հետո գան եւ մեր կողքին կանգնեն»,- ասաց հացադուլավորներից Աշոտ Շահնազարյանը:

Հացադուլի  մասնակից տղաները նշեցին, որ հոսանքի թանկացման դեմ պայքարել են հենց ցույցերի առաջին օրերից: Նրանք մասնակցել են նաեւ Բաղրամյան պողոտայում 14 օր տեւած նստացույցին:

«Ամսի 19-ից պայքարում ենք, դաժե տուն չենք գնացել, չենք հանգստացել, բայց մենք մենակ չենք կարող, բոլորը պետքա գան: Ինչ սկսելա նստացույցը ես տանը չեմ քնել, մեկ ժամով գնացել եմ տուն, լողացել, սափրվել եւ եկել եմ, եթե տանն եմ եղել, իմ ուշքնու  միտքն այստեղ ա եղել»,-ասաց Աշոտ Շահնազարյանը:

Նշենք, որ երիտաարդները ընկերներ են, բոլորը 19 տարեկան,  նրանց բոլորի ծնողները դեմ են եղել հացադուլին, սակայն դա իրենց որոշման վրա չի ազդել: 

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հուլիսի 6-ին, ոստիկանությունը ցրել է Բաղրամյան պողոտան երկու շաբաթ փակ պահած ցուցարարներին, որոնք ավելի ուշ  հավաքվել են Ազատության հրապարակում։ Ցուցարարները ցանկացել էին երթ անցկացնել, սակայն ոստիկանությունը չէր թույլատրել:  Ցուցարարներից շատերը գիշերել են Ազատության հրապարակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ