News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրամիությանը լիիրավ անդամակցումը Թուրքիայի ռազմավարական նպատակն է: Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում հավատարմագրված դիվանագետների համար հրավիրված ընթրիքի ժամանակ: Ընթրիքը հրավիրվել է ռամադան ամսվա սկիզբը նշելու համար, հաղորդում է Anadolu գործակալությունը:

«Մեր արտաքին քաղաքական ուղղության մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: ԵՄ լիիրավ անդամակցությունը Թուրքիայի ռազմավարական նպատակն է եւ մեր պետական քաղաքականությունն ուղղված է այդ նպատակին հասնելուն»,- ասել է Էրդողանը:

Հատկանշական է, որ ընթրիքին չի հրավիրվել Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբի Լեւին, հաղորդում է CNN Turk-ը:

Իշխող կուսակցության նախագահի օգնական Օմեր Չելիքը լրագրողներին ասել է, որ Իսրայելի դեսպանի բացակայությունը կապված է «Ազատության նավատորմի» դեպքի առնչությամբ Իսրայելի կառավարության դիրքորոշման հետ:

«Մենք չեն հրավիրել Իսրայելի դեսպանին ընթրիքի: Դա ոչ մի կապ չունի դեսպանի անձի, Իսրայելի պետության ու ժողովրդի հետ: Սրանով մենք մեր բողոքն ենք հայտնում Իսրայելի կառավարության կողմից «Ազատության նավատորմի» հետ կապված դեպքից հետո այդ երկրի գործողությունների եւ Թուրքիայի պահանջները չկատարելու հետ»,- ասել է Չալիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ