News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական Վարչությունը (ՍԴՀԿ ԿՎ) իրավունք չունի հանդես գալ Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցության կամ այն դադարեցնելու վերաբերյալ որեւէ հայտարարությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ին անդամակցած  ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: «ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը չի համագործակցում ՀԱԿ-ի հայաստանյան որեւէ կառույցի հետ, հետեւաբար՝ այդ մասին որեւէ բան հայտարարելու իրավունք չունի: Իրենք կարող են համագործակցել սփյուռքում գոյություն ունեցող ՀԱԿ կառույցների հետ եւ հայտարարություններ անել միայն այդ կառույցների հետ համագործակցություն սկսելու կամ դադարեցնելու վերաբերյալ»,-նշեց Սարգսյանը:

Նա նաեւ ցավ հայտնեց, որ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը չկարողացավ «իր մեջ այնքան  ուժ գտնել, որ մեղքերն ու սխալներն իր մեջ որոնի»:

Անդրադառնալով ՍԴՀԿ ԿՎ հայտարարության այն հատվածին, որտեղ ՍԴՀԿ հայաստանյան կառույցին ԿՎ-ն մեղադրում է կցորդ լինելու մեջ, Սարգսյանը նկատեց. «Ինձ դա ուղղակի ապշեցնում է: Եթե Կենտրոնական վարչությունը համարում է, որ Հայաստանի ժողովրդի  խնդիրները, որոնց լուծման համար պայքարում է ՍԴՀԿ-ն ՀԱԿ-ի հետ միասին, չեն համընկնում հայ ավանդական կուսակցության նպատակներին, ապա ես զարմանում եմ, թե ո՞ր գաղափարախոսությանն են իրենք դավանում: Իսկ եթե Կենտրոնական վարչությունը կարծում է, որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցը պետք է վեր կանգնի այդ խնդիրներից եւ ընդամենը բավարարվի ակումբային հայտարարություններով, ապա դա մեզ համար աբսուրդ է եւ անընդունելի»: ՍԴՀԿ ատենապետը ընդգծեց նաեւ, որ ՍԴՀԿ Հայաստանի կառույցը լրջագույն քաղաքական ուժ է, հավատարիմ հնչակյան իր  ընկերների հիշատակին եւ հետապնդում է նրանց 123-ամյա նպատակները: «Մենք կանգնած ենք ժողովրդի կողքին եւ մինչեւ վերջ շարունակելու ենք պայքարը երկրում ժողովրդավարություն հաստատելու, սահմանադրական կարգը վերականգնելու համար»:   

Ի դեպ, օրերս Երեւանում կայացել է համահնչակյան կենտրոնական վարչության լիագումար նիստը, որին ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը չի մասնակցել: Իսկ օգոստոսի 16-ին ՍԴՀԿ ԿՎ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ծանոթանալով  ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության   7-րդ Համագումարից հետո (16 դեկտեմբեր 2009թ.) իրականացրած աշխատանքներին, Կենտրոնական Վարչությունը միաձայն  ողջունում է նրա կողմից ինքնուրույն գործելու քաղաքական ուղեգծի ընտրությունը: Հայ իրականության առաջին քաղաքական Կուսակցությունը  չի կարող լինել որեւէ այլ քաղաքական միավորի կցորդ: ԿՎ-ն առավել եւս մերժում է ՀԱԿ-ի ուղղակի պառակտողական միջամտությունը կուսակցության ներքին հարցերին: Ուստի, անհնարին է գտնում ՀԱԿ-ի հետ հետագա համագործակցությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս»:

Նշենք, որ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը հայաստանում գրանցված կառույց չէ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ