News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Էլեկտրական ցանցերի» տեխնիկական կորուստները կրկին կքննարկվեն հոկտեմբերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի Զարգացման եւ մոնիթորինգի վարչության ղեկավար Աբգար Բուդաղյանը:

Նրա խոսքով, անխուսափելի կորուստների հաշվարկի մեթոդը մշակել է ՀԷՑ-ը, որն անկախ փորձաքննություն է անցել եւ Հանձնաժողովի կողմից հաստատվել դեռեւս 2002 թվականին: Անցյալ տարի ՀԷՑ-ը հայտարարեց մեթոդը կատարելագործելու անհրաժեշտության մասին եւ անկախ փորձագետների հրավիրեց: Նրանց առաջարկների հիման վրա ընկերությունը նոր մեթոդ է ներկայացրել, որը ներկայում Հանձնաժողովում է:

«Ինչպես հասկանում եք, ժամանակ է հարկավոր՝ տեխնիկական մանրուքները քննարկելու համար: Հնարավոր է՝ փաստաթուղթը քննարկվի հոկտեմբերին: Այդ ընթացքում «Էլցանցեր»-ի ներկայացուցիչները կկարողանան լրացուցիչ փաստարկներ պատրաստել: Չնայած կարծում եմ, որ առանց այն էլ նրանց բավական ժամանակ ենք տվել: Կորուստների հաշվարկի մեթոդի քննարկման մասին եզրափակիչ փաստաթուղթը բաց եւ հասանելի կլինի մասնագիտական հանրության համար: Թափանցիկությունը մեզ համար կարեւորագույն պայմաններից է»,- ասաց Հանձնաժողովի ներկայացուցիչը:

Հարցին, արդյո՞ք մեթոդի վերանայումը կհանգեցնի սակագնի վերանայմանը, Բուդաղյանը պատասխանեց, որ առայժմ դրա համար նախապայմաններ չի տեսնում: «Իհարկե, ամեն ինչ պարզ կդառնա աշխատանքների ավարտին, բայց առայժմ կարելի է ոչ թե պնդել, այն ենթադրել, որ փոփոխություններն այդքան զգալի չեն լինի, քանի որ հաշվարկը կառուցվում է ֆիզիկայի օրենքների հիման վրա: Իսկ դրանք, բնականաբար, նույնն են բոլորի համար»,- ամփոփեց Բուդաղյանը:

Նկատենք, որ «Հայաստանի Էլցանցեր»-ում էլեկտրաէներգիայի տեխնիկական կորուստները 2014 թվականին կազմել են 12.9%՝ հաստատված 11.2% նորմատիվի պարագայում: Անկախ փորձագետների վերլուծության հիման վրա ընկերությունն առաջարկում է նորմատիվ սահմանել 12.4%-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գները տարբեր ուղղությամբ են տատանվում. Brent-ը մեկ բարելի դիմաց 85,1 դոլար է
Չորեքշաբթի NYMEX բորսայում հիմնական առևտուրը չի կայացել ԱՄՆ-ում պետական ​​տոնի պատճառով, և...
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ