News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամառվա շոգից պաշտպանվելու լավագույն միջոցներից մեկը պարբերաբար  կաթնաթթվային մթերքներ  օգտագործելն է: Ամռան շոգ ամիսներին խորհուրդ է տրվում օգտագործել մեծ քանակությամբ թան եւ մածուն:

Այս առնչությամբ «Աշտարակ-Կաթ» ընկերությունն իր սպառողներին առաջարկում է շոգին դիմակայել «Դասական» կաթնամթերքի, ինչպես նաեւ «Կովիկ» ցածր յուղայնությամբ կաթնամթերքի օգնությամբ:

Ընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ, մածունն ու թանը  օժտված են բարձր բիոքիմիական ակտիվությամբ եւ պարունակում են կենդանի կաթնաթթվային մանրէներ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում առկա բացասական բակտերիաների ազդեցությունը: Դրանք ոչ միայն հագեցնում են ծարավը, այլ նաեւ թույլ չեն տալիս, որ օրգանիզմը ջրազրկվի: Կաթնաթթվային մթերքների օգտագործումը օգնում է նաեւ խուսափել ամռան ամիսներին այդքան հաճախ հանդիպող սննդային թունավորումներից:

Դասական կաթնամթերքի սիրահարներին ընկերությունն առաջարկում է  3.2 % յուղայնութամբ մածուն եւ 0.7 % յուղայնությամբ թան: Իսկ եթե ցանկանում եք ազատվել ավելորդ քաշից, նվազեցնել  սրտի կաթվածի հավանականությունը եւ ունենալ բարեկազմ մարմին, ապա խորհուրդ է տրվում օգտագործել «Կովիկ» բրենդի ցածր յուղայնությամբ կաթնաթթվային մթերքները:

Այսպիսով՝ ամռան ամիսներին  օգտագործելով կաթնամթերք՝մասնավորապես մածուն եւ թան, դուք բարելավում եք մարսողությունը, բարձրացնում իմունիտետը, մեղմում ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունն ու պարզապես զովանում եւ դիմակայում ամռան տապին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ