News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը կոչ է արել Անկարային փոխել իր մոտեցումներն Իսրայելի նկատմամբ, հակառակ դեպքում Վաշինգտոնը կսահմանափակի զենքի առաքումները Թուրքիա: Ինչպես հաղորդում է The Financial Times-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անձամբ է նախազգուշացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այդ մասին: Դա նշանակում է, որ Անկարայի համար ավելի դժվար կլինի լոբբինգ անել ԱՄՆ Կոնգրեսում, օրինակ զենքի գործարքների մասով:

Այդ սպառնալիքը հատկապես ցավալի է Թուրքիայի համար, որը ցանկանում է անօդաչու ինքնաթիռներ գնել քրդերի դեմ պայքարելու համար:

Օբաման կոչ է արել Անկարային մեղմացնել տոնը «Ազատության նավատորմի» զավթման իրավիճակի կապակցությամբ: Վաշինգտոնը նաեւ կտրուկ դատապարտել է Թուրքիային` ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման դեմ հանդես գալու համար

«Նրանք պետք է լուրջ համերաշխություն հայտնեն ազգային անվտանգության հարցերում Ամերիկայի շահերին»,- Financial Times-ին հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ Սպիտակ տունը մտադիր է գնահատել Թուրքիայի վարքը եւ միայն  դրանից հետո որոշում կայացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ