News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների արած փորձագիտական եզրակացության համաձայն «Նաիրիտ» գործարանը պետք է փակել, այդ պատճառով պատգամավորները հրաժարվեցին լսել նրանց: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, խորհրդարանում «Նաիրիտի» հարցով հրավիրված հանդիպման ժամանակ NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, որը նույնպես դեմ քվեարկեց ՀԲ ներկայացուցիչների ելույթին:

«Համաշխարհային բանկի փորձագետների խոսքով՝ «Նաիրիտը» պետք է փակել, իսկ մենք դեմ ենք դրան, կառավարությունը նույնպես դեմ է: Մենք չենք ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե պատգամավորները հավաքվել են, որ ասեն՝ գործարանը փակեք: Մինչդեռ կարծում ենք՝ մենք ամեն կերպ միջոցներ պետք է գտնենք «Նաիրիտի» վերագործարկման համար»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նշենք, որ խորհրդարանում հրավիրված հանդիպման ժամանակ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները հրաժարվեցին աուդիտի արդյունքները ներկայացնել լրատվամիջոցների ներկայությամբ: Պատգամավորներն էլ իրենց հերթին հրաժարվեցին լսել բանկի փորձագետներին:

Հիշեցնենք, որ 2006թ. պետությունը «Նաիրիտ»-ի բաժնեմասերի 90%-ը 40 մլն դոլարով վաճառել էր բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին։ ԱՊՀ Միջպետական բանկը 2006թ.-ին Rhinoville Property Limited ընկերության համար 70 միլիոն դոլարի բանկային գիծ էր բացել, որը ընկերությունը չէր փակել։ Մոսկվայի արբիտրաժային դատարանը 2014թ. հունվարին բավարարել էր Միջպետական բանկի մասին հայցը` հայկական «Նաիրիտ» գործարանի սեփականատիրոջից պարտքեր դիմաց 90% բաժնեմասերը բռնագրավելու հայցը։ Մնացած 10%-ը պատկանում է Հայաստանի կառավարությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ