News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Անցյալ գիշեր մոտ 200 ներգաղթյալ փորձել են մտնել Լա Մանշի թունել, սակայն ֆրանսիացի ոստիկանները կանխել են ներգաղթի փորձը, մի քանի իրավախախտ ձերբակալվել են, գրում է AFP-ն։

Ինչպես նշում են փորձագետները, շաբաթվա վերջում ներգաղթյալների հոսքը պակասել է։ Անցյալ երկուշաբթի 2500 մարդ փորձել էր ճեղքել ոստիկանների սահմանապահ ջոկատը։ Օրերս Ֆրանսիայի ՆԳՆ-ն հանձնարարել էր ժանդարմների 2 լրացուցիչ ստորաբաժանում կարգել այնտեղ։

«Անվտանգության միջոցները զգալիորեն աճել են նոր ուժերի ժամանելուց հետո»,- հայտարարել է Լա Մանշի երկաթուղային թունելի օպերատոր ընկերության՝ «Եվրաթունելի» ղեկավարությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

Սակայն Ֆրանսիայի ՆԳՆ ներկայացուցիչները խոստովանում են, որ անգամ լրացուցիչ ուժեր կենտրոնացնելը իրավիճակը երկարաժամկետ հեռանկարով կարգավորելու տարբերակ չէ։ «Ամեն գիշեր մենք ստիպված ենք տասնյակ եւ հարյուրավոր ներգաղթյալներ բռնել»,- ասում են ոստիկանները։

Հիմնականում խոսքը Աֆրիկայի երկրների՝ Սոմալիի, Սուդանի, Եթովպիայի քաղաքացիների մասին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեյցարիայում դատում են բրիտանական մեծահարուստ ընտանիքի անդամներին՝ մարդկանց շահագործման և թրաֆիքինգի մեղադրանքով
Հինդուջա ընտանիքը, որի կարողությունը գնահատվում է 37 միլիարդ ֆունտ ստեռլինգ (47 միլիարդ դոլար), մեղադրվում է մարդկանց շահագործման և թրաֆիքինգի համար...
Ամբողջ Ռուսաստանում բոտուլիզմով վարակվածների թիվը գերազանցել է 190-ը
Նախորդ օրը Մոսկվայի իշխանությունները հայտնել էին, որ 55 հիվանդի վիճակը ծանր է...
Կիևում մահափորձ է իրականացվել ղազախ ընդդիմադիր Այդոս Սադիկովի դեմ
Նա քննադատում է Ղազախստանի ներկայիս իշխանություններին, այդ թվում՝ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին...
Ռյազանում տղամարդը կրակ է բացել ձեռնարկության վրա՝ մի կին զոհվել է, ևս մեկը` վիրավորվել
Ինչպես պարզաբանել են գերատեսչության մամուլի ծառայությունից, կրակոցները սկսվել են գույքային վեճի ու թշնամական հարաբերությունների շուրջ ծագած կոնֆլիկտի ժամանակ...
Էկվադորում սելավաջրերի պատճառով զոհվել է յոթ մարդ
Յոթ մարդ զոհվել է սելավաջրերից առաջացած սողանքի պատճառով...
Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել Պաշտպանության նախարարությանը
Նրանք պահանջում են, որ դատարանը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության…
Ամենաշատ