News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Միջպետական մայրուղուց դեպի Սեւան քաղաք տանող ճանապարհն արդեն մեկ շաբաթ ակտիվ հիմնանորոգման փուլում է: Ճանապարհահատվածի սկզբնամասում դրված ցուցանակը տեղեկացնում է, որ հիմնանորոգումն իրականացվում է Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում ծրագրով»:

Ճանապարհաշինական  խոշոր այս ծրագիրը բաղկացած է երկու ճանապարհահատվածից։ Առաջինը Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական ճանապարհին միացող հատվածն է՝ 1,1 կմ երկարությամբ: Երկրորդը Սեւան – Վարսեր-Ծաղկունք-Զովաբեր-Հրազդան հանրապետական նշանակության ճանապարհն է՝ շուրջ 2,5կմ երկարությամբ: Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 475մլն դրամ:

12-ժամյա աշխատանքային գրաֆիկով աշխատող «Շանթ-Սեյրան» ՍՊ ընկերության շինարարները 3,6 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի 1,1կմ հատվածում արդեն ավարտել են ասֆալտի հին շերտի հեռացման, հողային պաստառի վերականգնման աշխատանքները եւ այժմ փռում են ավազակոպճային շերտը:

Իսկ որպեսզի հիմնանորոգումից հետո ճանապարհահատվածի երկարակեցությունն ապահովվի՝ կկիրառվի ճանապարհաշինական նորագույն տեխնոլոգիա՝ գեոգրիտե ցանցավոր ծածկ, ինչի շնորհիվ ասֆալտի վրա ճաքեր չեն առաջանա։

Ընկերության  տնօրեն Արմեն Ղուկասյանը նշում է, որ  թե՛ բանվորական ուժի եւ թե՛ մեքենամեխանիզմների բավարար քանակությունը թույլ կտա, որպեսզի հիմնանորոգման աշխատանքները, որոնք, ըստ պայմանագրի, պետք է կատարվեն 5 ամսվա ընթացքում, նախատեսված ժամկետից շուտ ավարտվեն:

Նա նկատեց նաեւ, որ ծրագրի մեկնարկի արդյունքում 2 տասնյակից ավելի աշխատատեղեր են բացվել:

Աշխատանքների որակը ստուգելու համար պարբերաբար շինհրապարակում են լինում նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պատասխանատուները:

«Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի գնահատմամբ՝ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, եւ հիմնանորոգման արդյունքում կունենանք շատ լավ ճանապարհ:

Կատարված աշխատանքների տեխհսկումն իրականացվում է «Կոկս կոնսալտ»  ընկերության կողմից։  Տեխսկիչ Ավետիք Մարտիրոսյանի խոսքով՝ ամեն օր տեղում կատարվում է աշխատանքների որակի վերահսկողություն, ինչը պետք է համապատասխանի տեխնիկական մասնագրերին:

«Շինարարներն աշխատում են նորմալ, որակով, բարեխիղճ»,- հավաստիացրեց  Ա. Մարտիրոսյանը:

Շինաշխատանքների երկրորդ տեղամասում՝ Սեւան քաղաքի հրապարակից Վարսեր գյուղ ձգվող ճանապարհահատվածում, վերականգնվում է ջրահեռացման համակարգը, հեռացվում են մայթեզրերի քարերը, որոնք կփոխարինվեն հայրենական արտադրության նոր, բազալտե եզրաքարերով:

Վարսեր համայնքի ղեկավար Զավեն Հարությունյանին հանդիպեցինք հիմնանորոգվող ճանապարհահատվածում: Նա խոսեց գյուղացիների երազանքի եւ կառուցվող ճանապարհի ընձեռող հնարավորությունների մասին.

«70-ականներից մինչեւ օրս չի վերանորոգվել ոչ մի ճանապարհ, իսկ հիմա այս ճանապարհով գյուղը կապվում է Սեւան քաղաքի հետ, եւ գյուղացին իր արտադրած բնամթերքը կարող է տանել քաղաքում վաճառելու»:

Վերակառուցվող ասֆալտապատ ճանապարհը ոչ միայն գյուղը կկապի քաղաքին, այլեւ Վարսեր համայնքը Սեւան-Ծաղկունք-Զովաբեր-Հրազդան հանրապետական նշանակության ճանապարհին: Երբեմն հնչող այն կարծիքին, թե՝ Սեւան քաղաքի ճանապարհներն աչքաթող են արվել, Սեւանի փոխքաղաքապետ Համլետ Սահակյանը համաձայն չէ: Նա նշեց, որ սա ճանապարհների հիմնանորոգման արդեն երկրորդ մեծամասշտաբ ծրագիրն է քաղաքում:

«2 տարի է՝ բավականին աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ: Տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից դեռ անցյալ տարի իրականացվեց Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակի ճանապարհի հիմնանորոգումը եւ հիմա էլ շարունակվում են այս աշխատանքները: Ես ուզում եմ մեր ազգաբնակչության, քաղաքապետարանի, քաղաքապետի, բոլորիս անունից շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը, Տրանսպորտի եւ կապի  նախարարությանը, որ Սեւան քաղաքը վերջապես մտավ ծրագրերի մեջ»:

Առայժմ խորդուբորդ եւ փոսառատ այս ճանապարհները շուտով կդառնան ասֆալտապատ եւ հարթ, իսկ Սեւանի բնակիչներն ու քաղաքի հյուրերը, որոնց քանակն հատկապես ամռանն ավելանում է, կազատվեն ճանապարհային անհարմարություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մ-6-Աթան ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են (վիդեո)
Այս պահի դրությամբ կատարվում են հողային աշխատանքներ‚ որոնք մոտ...
Իտալացի գործընկերներն այսօր կհետևեն Թալին-Լանջիկ‚ Լանջիկ-Գյումրի ճանապարհների շինաշխատանքներին
Հանդիպման ընթացքում տեխհսկողություն իրականացնող թիմի ներկայացուցիչը մանրամասն տեղեկացրեց Տրանշ-3-ի առաջին և երկրորդ լոտերում ներկա վիճակը...
Եթե մեր ժողովուրդը շատ դեմ չլինի, Հայաստանում կկառուցենք վճարովի ճանապարհներ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետը կարծում է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումից հետո դրա ծանրաբեռնվածությունը կպահանջի դուրս բերել տեղական երթևեկությունը...
Սևանա լճի շուրջ մենք ունենում ենք շատ լավ վիճակում գտնվող ճանապարհ. Նիկոլ Փաշինյան
2 մլրդ 830 մլն դրամ կհատկացվի ընդհանուր 22 կմ միջպետական և տեղական ճանապարհների շինարարության համար...
Շուրջ 5 ժամ փակ մնալուց հետո Լարսի անցակետը բացվել է. ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը մանրամասներ է հայտնել
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ Վրաստանի տարածքում...
Ձնահոսքի իջնելու պատճառով Վերին Լարսի ճանապարհը երկու ուղղություններով փակ է
Կարծում եմ՝ ճանապարհը մինչև երեկո կբացվի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ