News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


ՀՀԿ-ն երկրի ղեկավարի իր հաջորդ թեկնածուի մասին կխոսի միայն այն ժամանակ, երբ սահմանադրական բարեփոխումների նախագիծը ընդունված կլինի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Սահմանադրական բարեփոխումները դեռ ընթացքի մեջ են, դրա մասին կխոսենք, երբ ժողովրդի կողմից դա կընդունվի: Մինչեւ օգոստոսի սկիզբ հանձնաժողովը նախագիծը պետք է ուղարկի Ազգային ժողով եւ երբ Ազգային ժողովը կընդունի նախագիծը եւ այն կարժանանա հանրության հավանությանը, այն ժամանակ դրա մասին կխոսենք»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների աաջարկված նախագծով երկրի  առաջին դեմքը դառնալու է վարչապետը, որին առաջադրելու է Ազգային ժողովում մեծամասնություն ձեւավորած կուսակցությունը: Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է, որ մտադիր չէ առաջադրվել ոչ վարչապետի, ոչ նախագահի, ոչ էլ Ազգային ժողովի նախագահի պաշտոններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ