News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել հուլիսի 26-ին Ալավերդիում տեղի ունեցած սպանության մասին, երբ ամուսինը խանդի հողի վրա դանակով մահացու հարվածներ էր հասցրել կնոջը:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության, կնոջ սպանության մեջ մեղադրվող Սամվել Ստեփանյանը տվել է խոստովանական ցուցմունք:

««Ռուսաստանում աշխատում էի, պրոբլեմներ ունի, պարտքեր ունեի, հետո իմացա՝ կինս ինձ դավաճանում ա, բայց չէի հավատում, 16 տարի սիրում էի իրան... Բայց դանակը նախօրոք էի պատրաստել, եկա ու տարբեր տեղին խփեցի»,- դեպքի մանրամասները ներկայացրել է Սամվել Ստեփանյանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2015թ. հուլիսի 26-ին վաղ առավոտյան ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի իր բնակարանում հայտնաբերվել է Ս.Կոնյանի դին: Նույն օրը՝ ժամը 09:05-ին, ներկայացել է Սամվել Ստեփանյանն ու հայտարարել, որ նշված բնակարանում ինքն է կնոջը դանակով հարվածներ հասցրել՝ իրեն դավաճանելու համար:

Սամվել Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ