News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

NASA-ի գիտնականների ուսումնասիրությունները ապացուցել են Երկիր մոլորակի ոչ երկրային ծագման տեսությունը, հայտնում է Space Daily-ն։
Հետազոտության բնօրինակը հրապարակվել է Publishing գիտական ամսագրում։ Հոդվածի հեղինակը Քարեն Սմիթն է՝ Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հետազոտական խմբի ղեկավարը։ Գիտնականները կարողացել են հաստատել ավելի վաղ առաջ քաշած վարկածն այն մասին, որ մեր մոլորակի վրա կյանք կարող էին բերել երկնաքարերը։

Հետազոտության հիմքում ընկած է այն եզրահանգումը, որ Երկիր մոլորակի վրա տիեզերքից կարող էին նիկոտինաթթվի մոլեկուլներ հայտնվել, որն ավելի հայտնի է որպես վիտամին В3։ Տարիներ շարունակ դրանք հայտնաբերվում էին բոլիդների (ասուպ) կազմում։ Քարեն Սմիթը  հայտարարել է, որ մի խումբ գիտնականներ իր ղեկավարության տակ ուսումնասիրել են 8 երկնաքար, որոնց կազմում հայտնաբերվել է վիտամին В3, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

Գիտնականները լաբորատոր փորձարկումներ են անցկացրել եւ կարողացել են արհեստական պայմաններում երկնաքարերի համանմանությամբ օրգանիկ միացություններ ստեղծել։ Քարեն Սմիթի կարծիքով՝ դա հաստատում է այն տեսությունը, որ վիտամին В3-ը ստեղծվել է տիեզերքում եւ տեղափոխել Երկիր մոլոր, սակայն ինչպես եւ երբ, գաղտնիք է մնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ