News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հետազոտողներ Ռունա Սեդվիքն ու Մայքլ Օգերը մեթոդ են մշակել, որը թույլ է տալիս անլար միացման միջոցով ազդել հրաձգության վրա եւ օգտագործել զենքի ծրագրային ապահովման խոցելիությունը: Այս մասին գրում է Wired-ը:

Մասնագետները պատրաստվում են Black Hat համաժողովի ընթացքում մեկ տարվա աշխատանքի արդյունքը ներկայացնել 13 հազար դոլար արժողությամբ Tracking Point երկու հրացանների վրա:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, մինչեւ հիմա նշան բռնելու համակարգչային համակարգով շուրջ 1.000 հրացան է վաճառվել: Ձգանը քաշելուց հետո համակարգչայնացված հրացանն ինքն է ընտրում կրակելու պահը՝ կրակելով այն պահին, երբ փողը հստակ կերպով ողղված է թիրախին: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս ոչնչացնել ավելի քան 1.5 կմ հեռավորությամբ գտնվող թիրախը:

Հրացանի խոցելիությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այն կարելի է որպես սերվեր օգտագործել: Այն Wi-Fi ունի՝ համակարգչի հետ սինխրոնացնելու համար: Երբ Wi-Fi-ը գործում է, գործարկվում է գաղտնաբառը, եւ այդ պահից հաքերը կարող է հավելվածում փոխել հրացանի թիրախը:

Հաքերներն ասում են, որ իրենց չի հաջողվել հրացանին ստիպել անսպասել կրակել, քանի որ Tracking Point-ից կարելի է կրակել միայն ֆիզիկապես ձգանը քաշելու դեպքում: Ամեն դեպքում, բացահայտված թերությունները մատնանշում են ապագայում հնարավոր խնդիրները, երբ մահացու զենքը կարող է անգամ միանալ համացանցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ