News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Օգոստոս ամիսը կրթության ոլորտում ամենեւին հանգստյան ամիս չէ. այն ամբողջությամբ պետք է տրամադրվի նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, Հայաստանի ԿԳՆ-ում հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նախարարության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:  Նշելով, որ սպասվում է լարված  աշխատանքային տարի՝  նախարարը շեշտել է, որ անկախ նախորդ տարիների ձեռքբերումներից` պետք է նոր թափով ու եռանդով լծվել սպասվող աշխատանքներին:

Նախարարն օգոստոսյան խորհրդակցությունների նախաշեմին` համակարգված եւ որակյալ աշխատելու կոչ է արել: Արմեն Աշոտյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել սահմանամերձ գյուղերի դպրոցների` նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին` ընդգծելով, որ այդ ուղղությամբ գուցե որոշակի նպատակային ծրագրեր իրականացվեն: Նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել նաեւ  Վրաստանի հայկական դպրոցների խնդրին, որտեղ ըստ Արմեն Աշոտյանի, որոշակի հարցեր են առաջացել, մասնավորապես,  դասագրքերի հետ կապված: Նախարարը տեղեկացրել է, որ Վրաստանի իր գործընկերոջ հետ ձեռք է բերել համաձայնություն` մի շարք խնդիրներ լուծելու վերաբերյալ:

Նախարարը հանձնարարել է նաեւ նախապատրաստել աշխատանքային տարվա ընթացիկ միջոցառումների ծրագրերը՝ ընդգծելով, որ ակնկալվում են նոր նախաձեռնություններ: «Մասնավորապես, այս տարվա հիմնական գերակայությունը  եւ ամենակարեւոր բովանդակային նախագիծը պետք է լինի «Կրթության զարգացման պետական ծրագիրը-2016-25թթ.»: Արդեն մեկնարկել է համապատասխան գործընթացը, որն ահռելի քաղաքական եւ ռազմավարական կարեւորություն ունի եւ, համոզված եմ, որ լայն հասարակական հնչեղություն կունենա եւ կանցնի հանրային բուռն քննարկումների փուլ, քանի որ իր մեջ ներառում է առաջիկա տարիների կրթության տեսլականը»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ այս տարվա երկրորդ խոշոր օրենսդրական նախաձեռնությունը «Գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքն է, որը ներկայումս Ազգային ժողովում քննարկումների փուլում է:

Նախարարը նշել է, որ կարեւոր նախաձեռնություններ են սպասվում նաեւ բարձրագույն կրթության ոլորտում` թե Բոլոնիայի գործընթացի համատեքստում, թե ազգային մակարդակում:

Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ ԿԳ նախարարությունում կիրակի օրը  բռնկված հրդեհին` կոչ անելով այս շոգ օրերին առավել զգոն լինել էլեկտրական սարքավորումների հետ կապված խնդիրների հարցում:

Խորհրդակցության ավարտին Արմեն Աշոտյանը հորդորել է նախարարության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին ուշադրություն դարձնել կարգապահության հարցերին եւ աշխատանքային ռեժիմի խստիվ պահպանմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ