![](img/news/28/02/56/default.jpg)
Անհայտ հաքերները Yahoo կայքի որոշ բաժինների այցելուների համակարգիչները վարակել են գովազդային ցանցի միջոցով, հաղորդում է Mashable.com-ը:
Մոտ մեկ շաբաթ առաջ չարագործները մտել են Yahoo-ի գովազդային ցանց եւ վնասակիր կոդ ներդրել, որը տարածվում է յուրաքանչյուր այցելուի համակարգչում, երբ վերջինս այցելում է Yahoo-ի homepage, սպորտ, աստղեր եւ խաղեր բաժինները, հաղորդում է Gazeta-ն:
Ընկերությունը հրաժարվել է նշել տուժած այցելուների հստակ թիվը, բայց homepage բաժինը օրական մոտ 43 մլն այցելու ունի: