News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ճապոնական Uniqlo ընկերությունը որոշել է կրճատել իր աշխատակիցների աշխատանքային շաբաթը: Հոկտեմբերից նրանք գրասենյակում 4 օր են անցկացնելու, մյուս 3 օրերը հանգստյան են համարվելու:

Փոխարենն աշխատակիցներն աշխատավայրում առնվազն 10 ժամ պետք է անցկացնեն: Ընդ որում, շաբաթն ու կիրակին աշխատանքային են համարվելու:

Նորամուծությունը նախ փորձարկելու են Ճապոնիայում, որը վերաբերելու է շուրջ 10 հազար մարդու: Եթե փորձը հաջողություն ունենա, կարճ աշխատանքային շաբաթը կներդրվի նաեւ ընկերության բոլոր մասնաճյուղերին ամբողջ աշխարհում:

2011 թվականին ճապոնացի լրագրող Մացուո Յոկոտան «Uniqlo-ի փառքն ու խայտառակությունը» վերնագրով գիրք էր հրատարակել՝ հայտարարելով, որ ճապոնական խանութների մենեջերները չափազանց ծանրաբեռնված են: Lenta.ru-ի փոխանցմամբ, ի պատասխան ընկերությունը հայց էր ներկայացրել, սակայն գործը փակվել էր:

Ճապոնական Uniqlo ապրանքանիշը (Fast Retailing-ի դուստր ձեռնարկությունը) առօրյա հագուստ է արտադրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ