News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի բնակիչների 70 տոկոսը դեմ է արտահայտվել Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյա Եվգենիա Վասիլեւայի վաղակետ պայմանական ազատ արձակմանը։ Նման տվյալներ է ստացել «Լեւադա- կոնտրոնի» սոցիոլոգիական հետազոտությունը։

Հարցման մասնակիցների 8 տոկոսը հավանություն է տվել վաղակետ պայմանական  ազատման մասին դատարանի որոշմանը։ Եվս 13 տոկոսը հայտարարել է, որ ոչինչ չի լսել Վասիլեւայի մասին, իսկ 9 տոկոսը չի կարողացել որոշակի պատասխան տալ։ Հետազոտությունն  անց է կացվել օգոստոսի 21-24-ին։  Ռուսական 46 մարզերում անցկացված հարցման մասնակիցների թիվը կազմել է 800 մարդ ՝։ 

Օգոստոսի 25-ին Վլադիմիրի շրջանի դատարանը վաղակետ պայմանական  ազատել է նախկին պաշտոնյային։  Վասիլեւան այդ նույն օրը լքել է գաղութի տարածքը։  Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազոր Էլլա Պամֆիլովան դատարանի որոշումը ցնցող է անվանել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ 

Մայիսին Վասիլեւային մեղավոր են ճանաչել  խոշոր չափի խաբեբայության վեց դրվագներով, ապօրինի ճանապարհով ստացված գումարային միջոցների օրինականացման, նաեւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Դատարանը «Օբորոնսերվիսի» գործով հիմնական ֆիգուրանտին հինգ տարվա ազատազրկման  էր դատապարտել  (իրականում նա պետք է բանտում մնար 2 տարի ու 5 ամիս )։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ