![](img/news/28/34/95/default.jpg)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գլոբալ համաշխարհային ճգնաժամի կապակցությամբ Կոնգրեսին կոչ է արել հնարավորինս արագ ընդունել բյուջեն։
Օբաման նշել է ԱՄՆ կայուն ու ուժեղ տնտեսության փաստը, սակայն ընդգծել է, որ վերջին շաբաթները ողջ աշխարհում նշանավորվել են տնտեսական անկայունությամբ։ «ԱՄՆ-ն իր ձեռքում դեռ լավ խաղաքարտեր ունի խնդրի լուծման համար։ Սակայն պետք է ճիշտ խաղալ»,- ասել է Օբաման կոնգրեսականներին, փոխանցում է «Միր 24»-ը։
Նրա խոսքով՝ ճիշտ խաղի համար ԱՄՆ Կոնգրեսը պետք է կարճ ժամկետներում ընդունի բյուջեն, որպեսզի խուսափի այլ ոչ թե նպաստի գլոբալ ճգնաժամի խորացումից։
Կոնգրեսականները արձակուրդից վերադառնալու են սեպտեմբերի 2-րդ շաբաթվա սկզբին՝ ֆինանսական տարվա ավարտից 3 շաբաթ առաջ։