News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ռուսական Պրիկամյեում բռնաբարել են ծնունդով Ադրբեջանից 20 ամյա աղջկան, ով ուզում էր վաճառել իր կուսությունը։

Ինչպես պատմել են քննիչները,  20 ամյա ադրբեջանուհին նամակագրական կապ էր ունեցել Բերյոզնիկիի բնակիչներից մեկի հետ,  ու նրա հետ պայմանավորվել էր, որ 14 հազար դոլարով կվաճառի իր կուսությունը։

29-ամյա երիատասարդը հոգացել էր մինչեւ Բերյոզնիկի աղջկա ճանապարհածախսը, դիմավորել նրան ու բերել նախապես վարձակալած բնակարան։ Այստեղ նրանք պայմանագիր էիր ստորագրել,  որից հետո աղջիկը որոշել էր համոզվել,  որ տղամադը վճարունակ է ու խնդրել էր իրեն ցույց տալ բանկային կտրոնը։ Դրա փոխարեն տղամարդը պայմանագրի վերջին էջը՝ ստորագրություններով ու կնիքով տեղադրել էր մեկ այլ պայմանագրի մեջ, որի համաձայն ադրբեջանուհին էր նրան 5 միլիոն ռուբլի  պարտք,  պատմում են քննիչները։

Հյուրին վերջնականապես վախեցնելու նպատակով Բերյոզնիկիի բնակիչը ասել էր, որ ինքը իրավապահ մարմինների աշխատակից է։ Նա աղջկան պատմել էր,  որ եթե  հրաժարվի վճարել,  ուրեմն ստիպված կլինի մարմնավաճառությամբ զբաղվել։

Ի վերջո աղջիկը ստիպված է եղել տղամադու հետ անցկացնել գիշերը ու ինտիմ ծառայություններից բացի նաեւ կիսամերկ լուսանկարվել, հայտնում է «ԱիՖ» թերթը։

Առավոտյան տղամարդը գնացել է աշխատանքի,  փակելով ադրբեջանուհուն բնակարանում։ Տուժածը սավաններից ճոպան է սարքել,  փորձել է իջնել,  բայց երրորդ հարկից ընկել է։Նրան գտել են պատահական անցորդները ու շտապ օգնություն են կանչել։ Աղջկա մոտ կոնքոսկրի կոտրվածք է ախտորոշվել։

Երիտասարդ տղամարդուն մեղադրանք կներկայացվի օգոստոսի 28-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է, վարորդը մահացել է
Հունիսի 23-ին, ժամը 16։06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ