News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Յեյլի ինստիտուտի (ԱՄՆ) հնագետները հերթական բացահայտում են արել. նրանք հայտնաբերել են մեր մոլորակի առաջին մեծ գիշատչի մնացորդները։

Շուրջ 500 միլիոն տարի առաջ Երկիրը հսկա հրեշ է կառավարել, որը նման է եղել կարիճի։ Ըստ nbcnews.com-ի, նա հզոր պատյան է ունեցել, ինչպես նաեւ սուր ճիրաններ։

Informing-ի փոխանցմամբ, հնագույն հրեշին հայտնաբերած մասնագետներից մեկը կարծում է, որ հին կարիճների երկարությունը կարող էր 1.7 մետրից ավելի լինել։

Հնագույն արարածի մասնիկները գտել են Այովա նահանգի գետում։ Պարզվել է, որ այն իսկապես կարիճների ընտանիքին է պատկանում, բայց պոչով չի խայթել, այլ այն օգտագործել է լողալու համար։ Գիշատչի պոչը բավական երկար է եղել եւ ծակող փշերով պատված։ Մինչեւ հիմա 150 այդպիսի մնացորդ են գտել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ