Ղազախստանի կոմունիստական կուսակցությունը դադարեցրել է իր գոյությունը։
«Ալմաթի քաղաքի մասնագիտացված տնտեսական միջշրջանային դատարանի 2015թ. օգոստոսի 3-ի որոշմամբ Ղազախստանի կոմունիստական կուսակցությունը լուծարվում է»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ղազախստանի արդարադատության նախարարության իրավաբանական ծառայությունների կազմակերպությունից։
Ղազախստանում մինչ այս գործում էր 2 կոմունիստական կուսակցություն՝ Ղազախստանի կոմունիստական կուսակցությունն ու Կոմունիստների ժողովրդական կոմունիստական կուսակցությունը։ Ընդ որում, եթե վերջինս ներկայացված է երկրի խորհրդարանում, ապա առաջինը համարվում էր ընդդիմադիր կուսակցություն։