News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Համաձայն Վրաստանի ՆԳՆ վիճակագրական տվյալների՝ 2015թ. Վրաստանի տարածք մուտք գործած եւ երկրում 24 ժամից ավելի մնացած զբոսաշրջիկների թիվը 2014թ. հետ համեմատ նվազել է 0.7 տոկոսով եւ կազմել 1.57 մլն մարդ։ 2015թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում ընդհանրապես Վրաստան այցելած մարդկանց թիվը կազմել է 3.9 մլն, ինչը 6.1 տոկոսով շատ է անցյալ տարվա ցուցանիշից։ Սակայն իրականում երկրի տնտեսության վրա շոշափելի ազդեցություն են ունենում այն այցելուները, որոնք 24 ժամից ավել են մնում, քանի որ հենց նրանք են օգտվում սպասարկման ոլորտի ծառայություններից։

Այս տարի ամենաշատ զբոսաշրջիկները Վրաստան են մեկնել Հայաստանից՝ 943 հազար մարդ։ Երկրորդ տեղում է Ադրբեջանը՝ 931 հազար այցելու, երրորդ տեղում՝ Թուրքիան՝ 926 հազար այցելու, չորրորդը՝ Ռուսաստանը՝ 642 հազար եւ հինգերորդը՝ Ուկրաինան՝ 94 հազար այցելու, հայտնում է  «Buisness Գրուզիա»-ն։

Նշենք, որ զբոսաշրջությունը Վրաստանի տնտեսության ամենակարեւոր բաղադրիչներից մեկն է։ Նրան բաժին է ընկնում երկրի ՀՆԱ-ի մոտ 7տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե 2023-ին Հայաստան եկած զբոսաշրջիկների 50%-ն էր ՌԴ-ից, ապա հիմա արդեն 40%-ն է. Պապոյան
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ աճը եղել է 9,2 տոկոս, որն ապահովել են...
Վրաստանում զբոսաշրջիկների առողջության ապահովագրության ներդրման ժամկետը հետաձգվել է մինչև 2026-ը
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր...
Հայաստանում 2024 թվականի առաջին երեք ամիսներին զբոսաշրջային հոսքի անկում է գրանցվել
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում երկիր, ինչպես նշեց փոխնախարարը, այցելել է 441 հազար մարդ...
Միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչությունը կտրուկ նվազել է. «ԼՈԻՅՍ» հիմնադրամ
Ինդեքսի հինգ ենթաինդեքսներից երկուսի գծով Հայաստանը զիջում է բոլոր...
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ