News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր` օգոստոսի 23-ին, Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 20-ամյակի կապակցությամբ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն ու ակտիվիստները հավաքվել են Սարյանի արձանի մոտ` նշելու տոնը:

Տոն-հանրահավաքին ներկա էին ՀԱԿ-ի գրեթե բոլոր ղեկավարները, բացառությամբ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի եւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի։ Վերջինս գտնվում է արձակուրդում: Ներկա էր նաեւ ՀԱԿ-ի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ներկաներին շնորհավորեցին եւ ելույթներ ունեցան ՀՀՇ վարչության նխագահ Արամ Մանուկյանը (նա 1990-ի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդում կարդացել է Անկախության հռչակագիրը), Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը, դերասան Երվանդ Մանարյանը:

Արամ Մանուկյանն իր ելույթի ժամանակ ընթերցեց դեռեւս բանտերում գտնվող քաղբանտարկյալներին ուղղված իրենց շնորհավորական ուղերձը: Նա հայտարարեց, որ հասարակությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները կհնչեն սեպտեմբերի 17-ին նախատեսված ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ: Մինի-հանրահավաքի ավարտին Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք քաղաքական զբոսանքի են դուրս գալիս: Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ՀԱԿ-ի ներկայացուցիչները շրջում էին այգում եւ զրուցում հետաքրքրված անցորդների հետ:

Լուսանկարը եո տեսանյութը` Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ