News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության համար անակնկալ էր Ռուբեն Հակոբյանի՝  կուսակցությունը եւ խմբակցության ղեկավարի պաշտոնը լքելու որոշումը: Այս մասին NEWS.am-ին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը:

«Մեզ համար անակնկալ էր Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը, չգիտեինք, որ նման որոշում է կայացնելու: Այս պահին կարող եմ միայն ասել, որ հարգում ենք իր որոշումը»,-ասաց Սանասարյանը: 

Դավիթ Սանասարյանը նշեց, որ կուսակցությունում այս առնչությամբ դեռեւս քննարկումներ չեն եղել, քանի որ Ռուբեն Հակոբյանը իր հայտարարությունը ուշ ժամի է արել՝ հավելելով, որ չի կարող ասել՝ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը տեղյակ է այս մասին, թե ոչ: 

«Գրառումն ուշ ժամի է եղել, չգիտեմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը տեղյակ է, թե ոչ: Այս պահին ոչ էլ կարող ենք քննարկում անել, ուշ է, վաղն ուրիշ հարցերի պատասխանները կլինեն»,-ասաց կուսակցության մամուլի քարտուղարը:

Նշենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հրաժարվում է  պատասխանել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հարցերին: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք չի պատրաստվում վայր դնել մանդատը, Ռուբեն Հակոբյանը նյարդային տոնով պատասխանեց. «Բավարարվեք այդքանով» եւ անջատեց հեռախոսը:

Նշենք, որ Հակոբյանը Facebook-ի իր էջում հայտարարություն է գրել, որում ասվում է. «Վերջին շրջանում իմ եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին եւ թե ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում մեր համատեղ թիմային աշխատանքը։

Մեծ հարգանք ունեմ Րաֆֆիի անձի նկատմամբ եւ չեմ ցանկանում, որ մեր քաղաքական տարաձայնությունները բացասաբար անդրադառնան «Ժառանգության» եւ, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ծրագրերի իրականացմանը։

Դադարեցնում եմ անդամակցությունս «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաեւ վայր դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները։ Շնորհակալություն եմ հայտնում «Ժառանգության» բոլոր անդամներին՝ վերջին տարիների մեր համատեղ գործունեության համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ