News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի կենտրոնում՝ Գրողների միության հարեւանությամբ, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ բացվեց «Օպերա Սուիթ» 4 աստղանի հյուրանոցը։ Հյուրանոցի բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հյուրանոցի գլխավոր տնօրեն Մահմուդ Ահմեդը:

«Օպերա Սուիթն» առանձնանում է իր տեղակայման դիրքով, սենյակներում առկա խոհանոցային անկյուններով, մինի բարով:

«Միջազգային փորձը, որն օգտագործելու ենք այս հյուրանոցի կառավարման մեջ, բերում ենք մեզ հետ մեր նախկին փորձից ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում, Աֆրիկայում, Արեւելքի երկրներում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ռենկո» ընկերության ակտիվների ղեկավարման փոխնախագահ Կառլո Վերդելին:

«Օպերա Սուիթ»-ի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2011թ., ավարտվել՝ 2015թ. ապրիլի 15-ին: Կառավարումն իրականացնում է «Ռենկո» իտալական ընկերությունը: Պատասխանատուների ներկայացմամբ, հյուրանոցի անձնակազմը ներկայումս բաղկացած է 64 աշխատակցից, որոնց միջին ամսական աշխատավարձը 240.000 ՀՀ դրամ է։

«Օպերա Սուիթ»-ն ունի 15 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկեր: Այն առաջարկում է դելյուքս, սուիթ, բարձրակարգ սուիթ և 2 ռոյալ սուիթ կարգի սենյակներ: 11 հարկերում տեղակայված են 106 ինքնատիպ սենյակներ` կահավորված իտալական նորաոճ հարմարավետ կահույքով: Ստորգետնյա հարկերում տեղակայված են կայանատեղին, գրասենյակային տարածքներ, պահեստներ և լվացքատուն: Հյուրանոցն ունի բաց և փակ սրճարաններ, ռեստորաններ, խորհրդակցության դահլիճներ, ֆիտնես կենտրոն` հագեցած նորագույն սարքավորումներով, սպա կենտրոն և լողավազան: «Օպերա Սուիթ»-ի 3 սրահներում՝ «Առնո», «Վագներ» և «Մոցարտ», կարող են մինչև 170 անձանց համար կազմակերպվել հանդիպումներ և այլ միջոցառումներ:

Հյուրանոցի հարակից տարածքում բացվել է նաև Լևոն Անանյանի անվան Գրողների պուրակը, որը հիմնել են 2013թ. ապրիլի 16-21-ը Երևանում անցկացված միջազգային պոեզիայի առաջին փառատոնի մասնակիցները՝ այդ տարածքում տնկելով իրենց պետությունները խորհրդանշող ծառեր: Պուրակի ընդհանուր մակերեսը կազմում է 1010քմ, այն լիովին վերակառուցվել է «Օպերա Սուիթ» հյուրանոցի կողմից:

Պուրակում տեղադրված են հայ մեծանուն գրողներ Պարույր Սևակի, Վահան Տերյանի և Ավետիք Իսահակյանի հուշատախտակները: Բակի կենտրոնական մասում գտնվում է հանգստի գոտին, որը հարմարեցված է հատուկ օրերին միջոցառումներ կազմակերպելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ