News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ֆրանսիական օրեր Արցախում» միջոցառումների շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության շենքի բակի «Խաղաղության ծառուղում» իր արծաթափայլ եղեւնին տնկեց ֆրանսիահայ աշխարհահռչակ երգիչ Պատրիկ Ֆիորին, հաղորդում է Karabakh-open-ը: 

Հայ երգիչը եղեւնին վարպետորեն տնկելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցին, նշեց, որ հաճախ էր պատանեկան տարիներին ծառ տնկում։ «Ինչպես գիտեք իմ հայրը հայ է, ես ջահել ժամանակ սովորել եմ ծառերը դնել հողի մեջ, ինչպես բոլոր հայերը»։

Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայան, այսպես է երգչի իսկական անուն ազգանունը, ահա թե ինչու հաճախ ասում են, որ նրա նախատատը Շուշիից էր։ «Ինձ թվում է, որ տատիկի մայրական կողմն էր Շուշիից, քանի որ Շուշի-Շուշայան ինչ-որ նմանություն կա, բայց սխալ տեղեկություն չեմ ուզում տալ։ Համենայնդեպս, եթե ինչ-որ մեկը կարող է գտնել, ես շատ որախ կլինեմ, որովհետեւ ես շատ եմ հետաքրքրվում իմ արմատներով»։

Խոսելով Արցախից ստացած զգացողությունների մասին Ֆիորին նշեց, որ Ղարաբաղ այցելել է 10 տարի առաջ եւ այժմ հիացած է տեսնելով, թե ինչպես է փոխվել երկիրը։ «Այն հզորությունը, որ դուք ունեք՝ վերականգնելու ոչ միայն Շուշին, այլեւ Ղարաբաղը, տաքացնում է իմ սիրտը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ