Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին նախօրեին վիրավորված պայմանագրային զինծառայող Ռուսլան Մկրտչյանն արդեն վերադարձել է ծառայության: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Պտղավանի գյուղապետ Արայիկ Պարանյանը, որի համագյուղացին է վիրավորված երիտասարդը:
«Թեթեւ վնասվածքներ է ունեցել, առաջին բուժօգնություն է ստացել եւ ծառայության է վերադարձել»,- ասաց գյուղապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. սեպտեմբերի 21-ին հակառակորդի գնդակից 29-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Զինծառայողը ստացել է բեկորային վնասվածքներ, նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: