News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայկական ու ադրբեջանական զորքերի շփման գծում վերջին օրերին ուժեղացած լարվածությունը կարող է դառնալ դիմակայության սկիզբ, որը կարող է լիածավալ պատերազմի վերածվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ռուս փորձագետ Պավել Ֆելգենհաուերը:

«Պատերազմները սկսվում են այն ժամանակ, երբ կողմերից մեկը կարծում է, թե լայնածավալ ռազմական գործողությունները կարող են իր համար շահեկան լինել: Պատճառները տարբեր են լինում . ներքաղաքական, արտաքին ... Պատերազմը առավել հավանական է դառնում, երբ երկու կողմերը ենթադրում են, որ այն կարող է օգուտ տալ ոչ թե երկրներին, այլ ղեկավարներին, ռեժիմներին: Արդյոք հիմա նման իրավիճակ է, թե ոչ, ես այստեղից՝ Մոսկվայից, չեմ կարող վստահաբար ասել, բայց առհասարակ դա հնարավոր է, քանի որ խաղաղ քաղաքական կարգավորման հնարավորություններն այսօր չեն դիտարկվում»,- ասել է փորձագետը:

Ֆելգենհաուերի կարծիքով, զուտ տեսականորեն պատերազմն անխուսափելի է, «բայց թե երբ այն կսկսվի, անհայտ է, գուցե այսօր, գուցե՝ ոչ»: Նրա խոսքով, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը խաղաղապահներ տեղակայելու ցանկություն չունեն: «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար չէ, պետք է գիտակցել, որ ՀԱՊԿ-ը Միջին Ասիայի համար է, ու Պուտինը Դուշանբեում հենց այս մասին էր խոսում՝ միջինասիական հանրապետությունների առաջնորդներին վախեցնելով «Իսլամական պետությունով», նրանց վստահեցնելով, որ նրանք պետք է ապավինեն Ռուսաստանի աջակցությանը: Հայաստանը չի մտնում այս հարցերի շրջանակ»,- ասել է փորձագետը՝ հավելելով, որ Հայաստանը, իհարկե, Ռուսաստանի դաշնակիցն է, ու Ռուսաստանը Հայաստանին անվտանգության երաշխիքներ է տվել, չնայած դեռ ոչ մի անգամ դրանք գործնականում չեն դրսեւորվել:

«Իհարկե Ղարաբաղում ստեղծված իրավիճակը կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ, եթե այդ հակամարտությանը միջամտի Թուրքիան»,- ասել է Պավել Ֆելգենհաուերը: «Ամեն անգամ, երբ սահմանին կրակոցներ են լսվում, իսկ վերջերս՝ նաեւ հրթիռակոծություններ, զինվորներ ու խաղաղ բնակիչներ են զոհվում, Երեւանը շունչը պահած սպասում է իր ռազմական դաշնակցի՝ Մոսկվայի արձագանքին, որը Հայաստանի անվտանգության երաշխիքներ է ստանձնել: Եվ սովորաբար՝ համենայն դեպս վերջին տարիներին, նման արձագանք չի լինում, կամ լավագույն դեպքում լինում է չափազանց կոմպլիմենտար, որպեսզի Բաքուն հանկարծ չվիրավորվի»,- ասել է փորձագետը, նշելով, որ ասօր այս տարածաշրջանում Ադրբեջանը Ռուսաստանի համար  ավելի կարեւոր գործընկեր է, քան Հայաստանը:

«Ադրբեջանից Ռուսաստանը նյութական շահ ունի: Միայն զենքի վաճառքից Մոսկվան միլիարդավոր դոլարների օգուտ է ստանում, ես էլ չեմ ասում այն մասին, թե Ռուսաստանի համար որքան կարեւոր է Ադրբեջանի վարած քաղաքականությունը էլերգառեսուրսների հարցում: Եվ ստացվում է, որ անվտանգության՝ այսպես կոչված երաշխիքները տարածվում են միայն Թուրքիայի վրա: Այսինքն Ռուսաստանը Հայաստանին ռազմական օգնություն կտրամադրի միայն այն դեպքում, եթե տեսականորեն պատերազմին միջամտի Թուրքիան»,- ասել է փորձագետը:

Ֆելգենհաուերը չի բացառել, որր թուրքական հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով Անկարան կարող է որոշել միջամտել Ղարաբաղի շուրջ ծավալվող ռազմական գործողություններին: « Ռազմական գործողությունների համար այսօր դրսից պատվեր չկա, դրա փոխարեն՝ թե Ադրբեջանում,թե Հայաստանում կա ներքին իրավիճակ, որը նպաստում է ռազմական գորոծղությունների սկզբին: Ներքին խնդիրների լուծման համար արտաքին հակամարտություններ են սկսում: Այս առումով թե Բաքվում, թե Երեւանում իրավիճակը ծայրաստիճան վտանգավոր է »,- ասել է ռուսաստանցի փորձագետը, նշելով, որ արտաքին աշխարհն այսօր այնքան շատ խնդիրներ ունի, որ մոռացել է հայ-ադրբեջանական հակամարտության մասին՝ մենակ թողնելով հայերին ու ադրբեջանցիներին:

Փորձագետի խոսքով, եթե այսօր տարածաշրջանում,որը մնացել է առանց միջազգային համայնքի ուշադրության, լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն, կողմերից ոչ մեկին չի հաջողվի միանշանակ հաջողության հասնել: «Այսօր հայկական ու ադրբեջանական բանակները հավասար ներուժ ունեն: Եթե առաջ հայկական բանակն էր համարվում ավելի ուժեղ ու մարտունակ, ապա այսօր իրավիճակը փոխվել է, ու ուժերը հավասար են: Այսինքն, առանց արտաքին ուժերի միջամտության, այս պատերազմը կարող է երկար շարունակվել՝ առանց հակամարտ կողմերի համար լուրջ հաջողությունների ու Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները դժվար թե չհասկանան դա»,- ասել է Պավել Ֆելգենհաուերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ