News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իրանի փոխնախագահի՝ Հայոց ցեղասպանության փաստն ընդունող հայտարարությունը միջազգային բարձր տոնի նշան է եւ քաղաքակիրթ վերաբերմունք պատմությանն ու ապագային։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով Իրանի փոխնախագահ Համիդ Բաղայիի այն հայտարարությանը, որ Օսմանյան կառավարությունը մոտ 100 տարի առաջ՝ 1915-ին, ցեղասպանություն է իրականացրել որոշ քանակությամբ հայերի նկատմամբ։

Պատգամավորի խոսքով, Իրանի փոխնախագահը պատահական մարդ չէ եւ նրա հայտնած այս միտքը կարող է խոսել Իրանի տրամադրությունների որոշակի փոփոխության մասին։ «Համիդ Բաղայիի այսօրինակ հայտարարությունը Իրանի արտաքին քաղաքականության արտահայտություն է։ Սա չի կարող պատահականություն լինել. սա կշիռ ունեցող քաղաքական հայտարարություն է, որը վկայում է այն մասին, որ ինչ-որ մի բան փոխվել է։ Ի վերջո, սա խիստ ողջունելի հայտարարություն է»,- նկատեց Գալստյանը՝ ավելացնելով, որ Իրանի փոխնախագահի այս հայտարարությունը կարող է սթափեցնող ազդեցություն ունենալ եւ քաղաքական բարոյականության օրինակ ծառայել ժամանակակից աշխարհի մի շարք երկրների համար։ «Շատ պետություններ ունեն նույն այս համոզմունքը, սակայն այդ երկրների պաշտոնյաները զսպվածություն եւ դիվանագիտական լռություն են ցուցաբերում, ինչի արդյունքում Ցեղասպանության մասին չի բարձրաձայնվում»,- շեշտեց ՀՅԴ պատգամավորը։

Ամփոփելով՝ Լիլիթ Գալստյանը նկատեց, որ Իրանի փոխնախագահի այսօրինակ հայտարարությունը Հայաստանի համար նոր զարգացումների եւ հետեւությունների դաշտ կարող է ստեղծել։

Նշենք, որ Իրանի փոխնախագահ, Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի եւ զբոսաշրջության կազմակերպության նախագահ Համիդ Բաղային հայտարարել էր, թե Օսմանյան կառավարությունը մոտ 100 տարի առաջ՝ 1915-ին ցեղասպանություն է իրականացրել որոշ քանակությամբ հայերի նկատմամբ, ու թեեւ ներկայումս վերացել է Օսմանյան կառավարությունը, դեռեւս Հայաստանը Թուրքիայից ուզում է, որպեսզի նա այդ խնդրի համար պաշտոնապես ներողություն խնդրի եւ փոխհատուցում վճարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ