News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Գրեթե մեկ տարի է, ինչ ամերիկյան Գլոբբինգ ընկերությունը մուտք է գործել Հայաստան: Սա միջազգային նախագիծ է, որի նպատակն է մշակել ու կիրառել գործիքներ ու մեխանիզմներ, որոնք թույլ կտան մարդկանց գնումներ կատարել աշխարհի ցանկացած երկրից՝ անկախ բնակության վայրից, համակարգչային ու լեզվական հմտություններից կամ այլ սահմանափակումներից:

Այժմ ընկերությունը հպարտորեն ու հրապարակայնորեն ներկայացնում է այդ ծրագրի առաջին արդյունքը, որը հասանելի կլինի հոկտեմբերի 15-ին: Globbing.com-ը թույլ կտա գնորդներին ձեռք բերել ապրանքներ աշխարհի ցանկացած խանութից, որն այնուհետեւ հնարավոր կլինի ստանալ Հայաստանում:

Սրանք այն ծառայություններն են, որոնք առաջարկվելու են հանրությանը. Գտիր եւ համեմատիր, Ստացիր հասցե եւ Ջի-Շոփ: Ահա թե ինչպես է նրանցից յուրաքանչյուրը աշխատում.

Գտիր եւ hամեմատիր - Տե՛ս տարբեր մատակարարների առաջարկները մեկ էջի վրա համեմատի՛ր գներն ու գտի՛ր լավագույն առաջարկը:

Ստացիր հասցե – ստացիր սեփական անվճար հասցեներ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, գնումներ կատարի՛ր լավագույն առցանց խանութներից, օգտագործի՛ր քո նոր հասցեն որպես առաքման հասցե եւ ստացիր քո գնումը Հայաստանում:

Ջի-Շոփ - Առցանց գնումներ ցանցից դուրս Մաշտոցի 43 հասցեում: Այցելիր G-Shop եւ կատարիր գնում աշխարհի  ցանկացած առցանց խանութից եւ ստացիր քո գնումը Հայաստանում:

Ընկերությունը առայժմ հասանելի կդարձնի իր ծառայությունների մի մասը միայն, այնուհետեւ հաջորդաբար կթողարկի նորանոր գործիքներ` ուղղված հեշտացնելու եւ առհասարակ գնորդի համար կիրառելի դարձնելու միջազգային առցանց առեւտուրը:

Ամիսների ընթացքում Գլոբբինգի միջազգային թիմը հսկայական աշխատանք է կատարել տեղական ու նմանատիպ շուկաների ուսումնասիրության, գործիքների եւ լուծումների մշակման, ինչպես նաեւ իր հայաստանյան թիմի ձեւավորման ուղղությամբ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նախագծի ծրագրային հիմքին: Մշակվել եւ ներդրվել են գնումներ կատարելու նորարարական տեխնոլոգիաներ ու ծրագրեր, որոնք կհաղորդեն մարդկանց գնումներ կատարելու լիովին նոր զգացողություններ, կնպաստեն ապահով ու անխափան գործարքների եւ գործընթացների իրականացմանը:       

Այս պահին ընկերությունը գրասենյակներ ունի Սիլիկոնյան հովտում ու Հայաստանում, ինչպես նաեւ՝ պահեստներ ԱՄՆ-ի Դելավեր նահանգում, Մոսկվայում ու Պրահայում: Հայաստանյան գրասենյակի բացմանը հաջորդելու է ընկերության մուտքը մի շարք այլ երկրներ:

Ընկերությունը անակնկալ է մատուցում մինչ 15.10.2015-ը կայքում գրանցվող հայաստանյան գնորդներին՝ վերջիննեիս իրենց հաշվին նվիրելով 10-ական ԱՄՆ դոլար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Թրամփն ասել է, որ իրեն վախեցնում են արհեստական ​​ինտելեկտի զարգացման տեմպերը
Թրամփը կատակել է, որ տեքստն այնքան լավ է գրված, որ ինքը դեմ չի լինի օգտագործել այն, և որ իր ելույթի հեղինակը կարող է հեռացվել աշխատանքից...
Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում (ֆոտո)
Փաթեթներն այն մարդկանց համար են, որոնք ամենօրյա կյանքում և աշխատանքի բերումով շատ ժամանակ են անցկացնում համացանցում...
Ամենաշատ