News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 1966թ. ծնված Ռ.Թեւանյանի մահվան հանգամանքները։

2015 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19։20-ին, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Ադոնցի 5 շենքի թիվ 15 բնակարանում առկա է տղամարդու դիակ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Հյուրասենյակի կենտրոնական հատվածում հայտնաբերվել է նույն տան բնակչի  դին՝ խիստ արտահայտված նեխային փոփոխությունների փուլում:

Դեպքի վայրի զննության ընթացքում պարզվել է, որ դիակի առ վերին վերջույթի ոսկրերը՝ բազկի միջին երրորդից մինչեւ նախաբազկի ստորին երրորդական, ամբողջովին մերկացված են փափուկ հյուսվածքներից եւ մկաններից, իսկ նախաբազկի ստորին երրորդից ավելի հեռակա ոսկրերը բացակայում են:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար  նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեճ ու ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում․ Ապտակելուց սկսված կռիվը շարունակություն է ունեցել. մասնակիցների թիվը անցնում է 10-ից
Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային…
«Mercedes»-ը Ֆիոլետովո գյուղում մոտ 200 մ գլորվել է ձորը. կա 4 զոհ, որոնցից երկուսին գտել են մեքենայից դուրս
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը...
Թուրքիայում խոզանն այրելը հանգեցրել է հրդեհի. կա հինգ զոհ
Զոհվել է հինգ մարդ...
Անձին մեղադրանք է ներկայացվել կաշառքի միջնորդության պատրվակով զինծառայողից խոշոր չափի գումար ստանալու համար
Նախաքննության ընթացքում Վ. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է…
«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողներն արտերկրից ուղարկված ծանրոցում հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և արգելված իրեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման...
Ագարակում անձրևի, քամու ու կարկուտի հետևանքով ծառեր են արմատախիլ եղել, տների տանիքներն են վնասվել. գյուղապետ
Ծառերի բերքը տերևների հետ ամբողջությամբ թափվել է...
Ամենաշատ